Առաջադրանք 1բ

Մասնագիտական զարգացում

Հարց 1. Կարդալ կարգը, քննարկել, անել առաջարկություններ, դիտարկումներ 

Ուսումնական նախագծերը որոշվում են կրթահամալիրի ուսումնական օրացույցով, որը մանկավարժական աշխատողի աշխատանքը կարգավորում է, քանի որ աշխատողը այնպիսի նախագծեր պետք է կազմի կամ մշակի, որ կարողանա ուսումնական պարապմունքն իրականացնել։ 

Կարևոր է, որ ուսումնական նախագծերը բաց են, մշակվում և իրականացվում են որպես դասավանդողների և սովորողների համատեղ ուսումնական աշխատանք։ Նախագծերի մշակման ընթացքում սովորողները կարող են իրենց մտքերով, առաջարկություններով օգնել և հանդես գալ:

Նախագծերը, արդյունքները ներկայացվում են կրթահամալիրի ուսումնական օրացույցով որոշված ստուգատեսներին, հրապարակային հաշվետվությունը՝ հեղինակային կրթական ծրագրի ստեղծագործական հավաքներին, ամփոփվում են կլոր սեղան-հավաքով։ Կարևոր է նաև, որ սովորողի և ուսուցչի մեկ տարվա գործունեությունը ամփոփում ենք ստուգատեսով:

Առաջարկություններ, դիտարկումներ 

Ուսումնական նախագծի մշակման և իրականացման կարգում առաջարկություններ և դիտարկումներ չունեմ, քանի որ ուսումնական նախագծի մշակման կարգը պարզաբանված է:
Իրականացնում ենք մանկավարժական աշխատողների և սովորողների հետ համատեղ նախագծեր, ֆլեշմոբեր, եթե լինում են անհասկանալի հարցեր կամ դժվարություններ, ապա քննարկում եմ գործընկերներիս հետ կամ մասնախմբի սեմինարների ժամանակ:

Հարց 2.Կարդալ բոլոր հոդվածները, գրավոր վերլուծել հոդվածներից մեկը՝ 

Կարդացել եմ բոլոր հոդվածները, կվերլուծեմ հետևյալ հոդվածը՝

Ընտանեկան դպրոցում ուսումնական առարկան ընտանիքի կյանքն է

Ինձ համար հարազատ է ընտանեկան դպրոցը, և տրված հոդվածն էլ է հոգեհարազատ, որի մասին կարող ենք երկար խոսել, վերլուծել, մեկնաբանել, լսել և այդպես առաջ գնալ: Ընտանեկան դպրոցն էլ ավելի կայացավ, երբ կորոնավիրուսը մտավ մեր կյանք, այդ ընթացքում կարողացանք անխռով և մի փոքր դժվարությամբ առաջ գնալ, ավելի մտերմացանք սովորողների ընտանիքների հետ:

Ինձ համար չորս տարիների կրթահամալիրյան աշխատանքի ընթացքում առանձնացան 2020-ի մարտ, ապրիլ և մայիս ամիսները, որ աշխատեցինք սովորողների, ինչպես նաև ծնողների և ընտանիքի մյուս անդամների հետ: Դարձա ուսուցիչ և խորհրդատու. ինքս ինձ անընդհատ վերլուծում էի՝ ինչը հաջողվեց, ինչը փոխեմ, առաջ գնում շաբաթ-շաբաթ։ Լավ է, անհաղթահարելի դժվարության չբախվեցի, միայն ժամանակը չէի զգում. ինչքա՜ն արագ էր անցնում հեռավար ուսուցման ընթացքում, ակնթարթի պես:

2020-ի ապրիլ ամսում էլ ավելի կարևորվեցին ընտանեկան նախագծերը: Ընտանեկան նախագծերի համար ծնողը դարձավ ուսուցիչ, իսկ ուսուցիչը՝ խորհրդատու: Սկսեցինք միասնական, համերաշխ առաջ գնալ: Իրականացրեցինք «Իմ այգի» նախագիծը, այդ նախագծի ընթացքում բույսեր ենք տնկումծառերն ենք կրապատումգարնանային աշխատանքներ ենք կատարում, իսկ ընտրության խմբի սովորողների հետ իրականացրեցինք «Իմ այգին» նախագիծը:

Հետաքրքիր նախագծերից էր նաև բնագիտական փորձերի ուսումնասիրությունը: Այդ նախագծի ընթացքում սովորողները ընտանիքի անդամների հետ և նրանց օգնությամբ կատարեցին հետազոտական աշխատանքներ և նոր կարողություն ձեռք բերեցին փորձերի արդյունքում՝ հիշելով մի խորհուրդ, որ ընտրում ենք այնպիսի փորձեր, որոնք անվնաս են և անվտանգ:

Սովորողների, ծնողների և ուսուցիչների հետ մասնակցեցինք ապրիլի 24-ի կրթահամալիրային Կանաչ օր նախաձեռնությանը: Հյուսիսային դպրոցում իրականացրեցինք ծառատունկ, իսկ Սիենայի պուրակում՝ ծաղկատունկ: Հյուսիսային դպրոցի սովորողները նույնպես, հետևելով օրվա խորհրդին, իրենց ընտանիքի անդամների հետ ծառատունկ և ծաղկատունկ են իրականացրել իրենց բակերում՝ հարգելով անմեղ զոհերի հիշատակը:

Այսպիսի հնարավորություն տվեց Microsoft Teams հարթակը և հեռավար աշխատանքը, որպեսզի սովորողներին ավելի լավ ճանաչենք, և ներթափանցենք սովորողի ընտանիք, դառնանք սովորողի խորհրդատուն՝ հիշելով Գրիգոր Տաթևացու խոսքերը, ուսանողական տարիներից հուշ մնացած. «Երեխու հոգին մաքուր մագաղաթ է, ինչ կգրես, այն կգրվի»:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s