Ընտրությամբ գործունեության ծրագիր 2021-2022

20210701_103018

Բույսերի և կենդանիների խնամք

Պարտիզապուրակային  գործունեություն

Բույսերի խնամք ընտրությամբ գործունեությունը կրտսեր դպրոցի 4-5-րդ դասարաններում նախատեսվում է շաբաթական 4 ժամ:

Բույսերի և կենդանիների խնամքի ընտրության գործունեության նպատակն է՝ սովորողին փոխանցել տանը,  բակում և ընդհանրապես շրջակա միջավայրում բույսերին և կենդանիներին խնամելու, պահելու  կարողություններ և հմտություններ:

Բույսերի և կենդանիների խնամքի ուսումնական միջավայր է`

  • կրթահամալիրի Ագարակ
  • ջերմոց-լաբորատորիա
  • դպրոցի արտաքին և ներքին բակեր
  • խաղողի և գինու դպրոց

Ընտրությամբ գործունեության բույսերի և կենդանիների խնամք ընտրած սովորողները դառնում են իրենց տարածքի պարտիզպանները, նրանք դառնում են ավելի ուշադիր իրենց շրջապատող աշխարհի նկատմամբ և սովորում են պահպանել շրջակա միջավայրը:

Բույսերի  և կենդանիների խնամք.  ընտրությամբ  խումբ 2020-2021

Բույսերի խնամք ընտրությամբ գործունեության ժամանակ սովորողները իրականացնում են հետևյալ նախագծերը.

Երկրագործությունը՝  որպես ուղիղ  ճանապարհ 2020-2021

Բույսերի խնամք  և տնկում 2020-2021

Ծառատունկ,  ծաղկատունկ  2020-2021

Ուսումնական գարուն

Բույսերի խնամք

Սերմնացան ուսումնական նախագիծ  

Оставьте комментарий