Իմ մասին

Anjela

Ողջույն: Ես Անժելա Բլեյանն եմ: Ծնվել եմ Սյունիքի մարզի Ծղուկ գյուղում: Սովորել եմ տեղի միջնակարգ դպրոցում:  Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել  եմ Խաչատուր Աբովյանի անվան Պետական մանկավարժական համալսարանի բնագիտություն բաժինը,  այնուհետև ուսումս շարունակել եմ մագիստրատուրայում՝ ֆիզիկա մասնագիտությամբ, որն ավարտել եմ գերազանց առաջադիմությամբ: Նաև հաճախել եմ հաշվապահական դասընթացների, պրակտիկ փորձ ունեմ հաշվապահության ոլորտում: Վերապատրաստման եմ մասնակցել Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում: Դիմել եմ բնագիտություն, ֆիզիկա առարկաներ դասավանդելու համար: Կցանկանայի աշխատել նաև կազմակերպիչ, ինչպես նաև այլ  առարկաներ կդասավանդեի՝  իմ մասնագիտության շրջանակներում: Ինչպես մյուսները, այնպես էլ ես ունեմ նպատակներ, իսկ իմ նպատակներին հասնելու համար պատրաստ եմ հաղթահարել ցանկացած խոչընդոտ: Սիրում եմ դպրոցը, երեխաներին եւ այն աշխատանքը, որը կապված է դպրոցական կյանքի հետ: Ուսուցչուհի երազել եմ դառնալ դեռեւս մանկուց:Սիրում եմ ճամփորդել, զբաղվել ընթերցանությամբ, երաժշտություն լսել:

Оставьте комментарий