Հունիսի 8-12, ամփոփում

Անհատական աշխատաժամանակ, հունիսի 8-12

Իրականացվող նախագծեր՝
Կանաչ գոտիների,  պուրակների ստեղծում. Արտ-միջավայր

Դիպլոմային աշխատանք
Թփերի տնկարանի և ծաղկանոցների ստեղծում. Արտ միջավայր

Հյուսիսային դպրոցի 4-րդ և 5-րդ դասարանի  սովորողների կատարած աշխատանքները՝  ըստ նախագծերի և արդյունքների
Նախագիծ՝
Թփերի տնկարանի և ծաղկանոցների ստեղծում. Արտ միջավայր
Արդյունքներ՝
Արտ միջավայր նախագիծ. սովորողների աշխատանքները

Համակարգում եմ և մասնակցում  եմ պարտիզապուրակային աշխատանքներին

Հունիսի 8
Հյուսիսի աշխատանքներից
Հունիսի 9
Ծաղկող Հյուսիսում
Հունիսի 10
Ծաղկանոցի և տնկարանի  աշխատանքներ
Հունիսի 11
Աշխատանքներ Հյուսիսում
Կրթահամալիրի  տնօրենի  հետ հանդիպումից
Հունիսի 12
Տնկարանում շարունակվում են աշխատանքները

Կրթահամալիրի տնօրենի հետ հանդիպումից

Այսօր մանկավարժական աշխատողների ութերորդ  հանդիպումն էր: Այսօրվա հանդիպումը տարբերվող էր թե՛ հարցադրումներով, թե՛ քննարկումով, թե՛ ընթացքով: Մասնակցեցի բնագետների, մաթեմատիկների, հայրենագետների հետ: Ինձ համար կարևոր էր լսել գործընկերների ձեռքբերումները, նաև թերացումները, որպեսզի նաև ես էլ շտկեմ իմ վրիպումները:
Ինձ մի քանի հարցեր ուղղեց տիար Գևորգը․առաջին հարցն ուղղված էր նրան, թե ես սովորողների հետ ինչպիսի՞ աշխատանք եմ իրականացրել: Ներկայացրեցի Սիենայի պուրակի աշխատանքները, որն իրականացրել ենք սովորողների հետ` սկսած հողը փորելուց, մոլախոտերը հեռացնելուց, սիզախոտի սերմեր ցանելուց: Այդ պահին դա միայն հիշեցի, սովորողների հետ շատ աշխատանքներ եմ կատարել՝ ճեմուղիների ստեղծումը, սարալանջի խնամքը, բնագիտական փորձեր և այլն:
Ապրիլ ամսից սկսած ծաղկանոցներ ստեղծեցինք Սիենայի պուրակում և շարունակում ենք նոր բույսերով համալրել:
Երկրորդ հարցն ուղղված էր դիպլոմային աշխատանքին, թե ի՞նչ նախագիծ ենք իրականացնում: Մեր նախագիծն է թփերի տնկարան և ծաղկանոցների ստեղծումը: Մայիս ամսից սկսած տնկարանում և ծաղկանոցներում բույսերով ենք համալրում: Թվարկեցի այն բույսերը, որոնք տնկել ենք տնկարանում: Եվ արդեն ամռան ընթացքում հերթապահությամբ կիրականացնենք բույսերի խնամքը։
Ամառային աշխատանքները շատ են և կարևոր, կշարունակեմ ուսումնական նյութեր մշակել և ինքնակրթությամբ զբաղվել, ինչու չէ նաև հանգստանալ, որ կարողանամ նոր ուսումնական տարում թարմ ուժերով աշխատել։

Շնորհակալ եմ հանդիպման համար

 

 

 

 

Մանկավարժական աշխատողների հանդիպում կրթահամալիրի տնօրենի հետ

2019-2020 ուստարվա գործունեության գնահատում

Աղբյուրը՝ Մանկավարժական կենտրոնի բլոգ

 

Մանկավարժական աշխատողների հանդիպումներ կրթահամալիրի տնօրենի հետ

Անուն Ազգանուն

Անժելա Բլեյան

Կրթահամալիր ո՞ր օղակում եք աշխատում Читать далее «Մանկավարժական աշխատողների հանդիպումներ կրթահամալիրի տնօրենի հետ»