Բուսաբան֊կենդանաբանի ընտրությամբ գործունեության ծրագիր 2023-2024

InCollage_20230423_213829476

Ընտրությամբ գործունեությանը, դասընթացին ներկայացվող բովանդակային պահանջներ

Ընտրությամբ գործունեության, դասընթացի ծրագիրը նախատեսվում է տվյալ դասընթացն ընտրած սովորողների համար, որոնք կարող են լինել՝

  • Տարատարիք
  • Դասընթացը մեկ կամ մի քանի տարի ուսումնասիրած
  • Նոր ուսումնասիրել սկսող

Դասընթացի ծրագիրը պետք է կազմվի տարբեր հմտություններ ունեցող սովորողների համար՝ ապահովի նրանց ներառումն ուսումնական նախագծերում։

  • Ներկայացվում է հեղինակային կրթական ծրագրի նկարագիրը՝ նպատակ, խնդիրներ, արդիականություն

Բուսաբան-կենդանաբանների ընտրության գործունեության նպատակն է սովորողի մոտ ձևավորել հմտություններ, կարողություններ իր շրջապատի բուսական և կենդանական աշխարհի հանդեպ։ Կարողանա օգտվել այգեգործական գործիքներից, տեղեկանա դրանցից օգտվելու անվտանգության կանոններից։

  • Ծրագիրն ըստ թեմաների և ժամաքանակի

Ընտրության գործունեությանը հատկացվում է շաբաթական 4 դասաժամ

  •  Ներկայացվում է հեղինակային կրթական ծրագրի կազմակերպումը, ծրագրի կազմակերպման համար անհրաժեշտ միջավայրը

Բուսաբան-կենդանաբանների ընտրության խմբի ձևավորվելուց հետո ծանոթանում ենք նախագծերին և գործիքներին ու սկսում ենք աշխատել: Յուրաքանչյուր ամսվա կտրվածքով իրականացնում ենք նախագծեր, դրանք լինում են և՛ կարճաժամկետ, և՛ երկարաժամկետ:
Բուսաբան-կենդանաբանների ընտրության խմբի ուսումնական միջավայր է՝ ուսումնական ագարակը, բնագիտության լաբորատորիան, ջերմոց-լաբորատորիաները, դպրոցի արտաքին և ներքին բակերը:

  • Բովանդակությունը․ նախագծեր, ուսումնական նյութեր․

1․ դասավանդողի ներկայացրած անհատական նախագծեր

Բուսաբան֊կենդանաբանի ընտրությամբ գործունեություն. Սեպտեմբեր-նոյեմբեր

Մեր կրթական պարտեզը

Կանաչ դրախտ․ Կրթական պարտեզ

 Բույսերի խնամք, տնկում և սերմնահավաք

2․ լաբորատորիայի, դպրոցի օրացուցային նախագծեր, ստուգատեսային նախագծեր

Արևորդի փառատոն

Բնագիտատեխնիկական ստուգատես

«Անթափոն կենցաղ». նախագիծ

Էկոտուր

Շրջակա միջավայրի պահպանության օր

 3.Ճամփորդական, ճամբարային նախագծեր, առարկայական նախագծեր

Բնության թանգարան

 Հյուսիսի ճամբարականները Գեղարքունիքի մարզում

Արատեսյան ճամփորդություն

4. Գործնական, լաբորատոր աշխատանքներ․ առարկայական ծրագրի բովանդակային բաղարիչով որոշված

  • Հեղինակային կրթական ծրագրի գնահատումը
  • Հեղինակային կրթական ծրագրով որոշված վերջնարդյունքների ներկայացում

Իսկ որպես վերջնարդյունք, յուրաքանչյուր տարվա մայիսյան հավաքի ընթացքում իրականացվում է շրջայց, որին մասնակցում են սովորողներ, դասավանդողներ, հյուրեր, ովքեր էլ տեսնում և գնահատում են կատարված աշխատանքները:

Оставьте комментарий