Գնահատում

Ներկայացնել գնահատման համակարգի սեփական փորձը։

  • Ե՞րբ են գնահատում

Սովորողին գնահատում եմ դասերի ընթացքում (ոչ միշտ գնահատանիշով)՝ խոսքով, ոգևորելով, ակտիվությամբ, ուսումնական նախագծի վերջնարդյունքով և այլն․․․

  • Ո՞վ է գնահատում

Գնահատում է ուսուցիչը, սովորողը, ծնողը։ Սովորողը գնահատում է իր դասընկերոջը դասի ընթացքում ակտիվության, ուսումնական նյութը ճիշտ ու հետաքրքիր ներկայացնելու համար, ուսումնական նյութի տակ կարծիք գրելով, գործնական աշխատանքով և այլ տարբերակներով։

  • Ի՞նչն եմ գնահատում

Գնահատում եմ սովորողի առաջադիմությունը, գործնական աշխատանքները, մեդիահմտությունները, ակտիվությունը, սովորելու նկատմամբ մեծ սերը, ցանկությունը և ոգևորության փոխանցումն ընկերներին։

Գնահատում եմ նաև (էլեկտրոնային մատյանում)՝

  1. Ուսումնական նախագծին սովորողի մասնակցությունը, մասնակցության ձևը՝տեսանյութ, ռադիոնութ, պատում․․․
  2. Դասարանում սովորողի ակտիվ մասնակցություն դասին
  3. Գործնական աշխատանքների մասնակցությունը
  4. Ֆլեշմոբերին մասնակցությունը
  5. Լրացուցիչ առաջադրանքների կատարում
  • Ինչպե՞ս եմ գնահատում

Գնահատում եմ ժպիտով, հայացքով, խոսքով, խրախուսելով, սովորողի զարգացումը բնութագրելով և այլն։

  • Ինչո՞ւ գնահատել

Գնահատել, որովհետև՝

  • գնահատման միջոցով գրանցում ես սովորողի առաջադիմությունը
  • որ փոխադրվի հաջորդ դասարան՝ կիսամյակային, տարեկան գնահատականներ
  • սովորողին մոտիվացնելու, ոգևորելու նպատակով
  • սովորողի ինքնագնահատականը բարձրացնելու նպատակով։
  • Սովորողին խրախուսելը, նրա հաջողությունները, ձեռքբերումները բարձրաձայնելը գնահատման լավագույն տարբերակներից մեկն է, որն էլ ապահովում է սովորողի շարունակական զարգացումը։

Оставьте комментарий