Հյուսիսային դպրոցի դասավանդողներով լաքապատեցինք էստրադայի սեղանները և նստարանները, ինչպես նաև իրականացրեցինք այլ աշխատանքներ` միջավայիի խնամք, մագլցողների և բույսերի տնկում։
День: 26 октября 2022
Քիմիական նյութերի ազդեցությունը շրջակա միջավայրի վրա
Օրգանական են կոչվում են այն բարդ քիմիական միացությունները, որոնց կազմի մեջ մտնում է ածխածին:
Գոյություն ունեն նաև արհեստական օրգանական նյութեր՝ պլաստմասսաները:
Դրանք են` պոլիէթիլենը (տոպրակները, թաղանթները), պոլիվինիլքլորիդը (խողովակներ), պոլիէսթերները (գործվածքներ), արհեստական մետաքսը: Ներկանյութերի մեծ մասը ևս օրգանական նյութեր են:
Читать далее «Քիմիական նյութերի ազդեցությունը շրջակա միջավայրի վրա»
Երկրի ձևը, չափերը: Գլոբուս
Երկիր մոլորակի ձևի և չափերի մասին պատկերացումները հնագույն ժամանակներում եղել են շատ պարզունակ:
Երկրի գնդաձևության գաղափարը տրվել է դեռևս մ.թ.ա. 6-5-րդ դարերում հայտնի փիլիսոփա Պյութագորասի կողմից, իսկ հետագայում (մ.թ.ա. 3-2-րդ դար) Արիստոտելը տվեց գնդաձևության ամենապարզ ապացույցը: Նա ուշադրություն դարձրեց այն հանգամանքին, որ Լուսնի վրա ընկնող Երկրի ստվերն ունի շրջանագծի ձև:
Միջին դարերում Երկրի գնդաձևության գաղափարը մոռացության մատնվեց: Այն ինչ Հայաստանում դեռևս 7-րդ դարում Անանիա Շիրակացու հայտնի «Աշխարհացույցի» հիմքում դրված էր Երկրի գնդաձևության գաղափարը:
1522 թ. Ֆերնան Մագելանի շուրջերկրյա ճանապարհորդությունը դարձավ Երկրի գնդաձևության առաջին իրական ապացույցը:
Բույսերի տնկում
Հյուսիսային դպրոցում տնկեցինք մագլցող և ծաղկող բույսեր։ Տիկին Շողիկը մեզ նվիրեց բազմամյա բույսեր, որը տնկեցինք Սիենայի պուրակում: