Հյուսիսի ծնողական համայնքի հետ անցկացրեցինք շաբաթ օրը։ Օրը սկսեցինք քայլքով՝ Հյուսիսային դպրոցից սարալանջով դեպի մարզասրահ, այնուհետև այցելեցինք քոլեջի՝ բուսաբուծության լաբորատորիա։ Ծնողական համայնքի հետ ուսումնասիրեցինք բույսերի օգտակար և բուժիչ հատկությունները, զրուցեցինք այն բույսերի մասին, որ անհրաժեշտ է տանը ունենան: Ծնողներին նվիրեցինք քլորոֆիտում բույսի կտրոններից, որը ծառայում է որպես օդափոխիչ: Հետաքրքրիր հանդիպում ստացվեց…