Месяц: Январь 2021
Էլեկտրական հոսանք
Էլեկտրական լիցքերը կարող են ոչ միայն կուտակվել, այլև շարժվել, տեղափոխվել: Դրանք կարող են տեղաշարժվել միայն էլեկտրականության հաղորդիչներով:
Որոնք են ջերմային էներգիայի աղբյուրները
Ջերմային երևույթի ժամանակ մարմինները ստանում կամ տալիս են որոշակի քանակությամբ էներգիա՝ ջերմություն:
Բուսական և կենդանական աշխարհի կյանքի անհրաժեշտ պայմաններից է՝ ջերմությունը: Ջերմության գլխավոր աղբյուրն Արեգակն է: Արեգակի ջերմային էներգիան տեղափոխվում է ճառագայթմամբ: Երկիրն ու Արեգակն իրարից անջատված են դատարկ տարածությամբ, սակայն դա չի խանգարում, որ Արեգակի ջերմությունը հասնի Երկիր:
Ջրի շարժումն օվկիանոսում, օվկիանոսային հոսանքներ
Համաշխարհային օվկիանոսում ջուրը գտնվում է մշտական շարժման մեջ: Դրա տեսակներից են ալիքավորումը և ցունամին:
Ալիքավորումն առաջանում է հիմնականում քամիների ներգործությամբ: Ալիքավորման դեպքում ջուրը միայն տատանողական շարժում է կատարում: Առաջացած տատանումներն ալիքի տեսքով հասնում են մինչև ցամաք, հարվածում ափին և փշրվում:Ալիքավորման տարատեսակ է ցունամին, որն առաջանում է օվկիանոսի հատակում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժից: Ցունամին շատ հաճախ ավերում է ափամերձ բնակավայրերը՝ պատճառելով նյութական վնասներ և մարդկային զոհեր:
Читать далее «Ջրի շարժումն օվկիանոսում, օվկիանոսային հոսանքներ»