Բույսերի բազմացում

20220513_091405

Մասնակիցներ՝ 4-րդ , 5-րդ և 6-րդ դասարանի սովորողներ

Ժամկետը՝ հոկտեմբեր

Նախագծի նպատակը՝ սովորողների մեջ սերմանել սեր, պատասխանատվություն այն բույսերի հանդեպ, որն իրենք են աճեցրել։ Դպրոցում կուսումնասիրեն, հմտություն ձեռք կբերեն:
Ընթացքը՝ դպրոցում և տանը որևէ բույսից կտրոն առանձնացրեք, դրեք ջրի մեջ, նշեք այն օրը, երբ կտրոնը դրեցիք ջուրը, ուշադիր հետևեք, երբ կհայտնվի առաջին արմատը, նշեք նաև այդ օրը։ Հետո այդ արմատակալած կտրոնը դրեք հողի մեջ և շարունակեք խնամել։ Դուք այս տարբերակով օգնում եք այդ տեսակի բույսի բազմացմանը։ Լավ կլինի նաև նշեք բույսի անունը, եթե գիտեք:

Ընթացքը մաս -մաս նկարեք կամ նկարահանեք, որ կարողանաք տեղադրել բլոգում:

Բույսերի կտրոնով բազմացումը այն է, երբ օգտագործում ենք բույսից կտրված մի հատված, և դնում ենք ջրի մեջ, որպեսզի արմատակալի:

Նախագծի արդյունքը՝ սովորողը ձեռք են բերում բույսերի բազմացման կարողություն, որն օգտագործում է իր շրջապատում։

Բույսերի բազմացումը կտրոններով

Նախագծի արդյունքը՝ այստեղ:

Оставьте комментарий