Սերմնացանի համար անհրաժեշտ է՝ հող, թաղար, սերմ, ջուր:
Նախ առաջին հերթին ուսումնասիրում ենք սերմի կառուցվածքը: Սերմերը պետք է ընտրենք առողջ սերմեր, որպեսզի ծլողունակ լինեն, իսկ փուչ սերմերը ծիլ չեն արձակի:
Հողը կլցնենք թաղարի մեջ, այնուհետև սերմերը կտարածենք հողի վրա, հաջորդիվ 2-5 սմ հողի շերտով սերմերը կծածկենք, հետո կցողենք ջրով: Կսպասենք որոշ ժամանակ, երբ հողը չորանա, կցողենք ջրով, կսկսեն սերմերը կամաց-կամաց ծիլ արձակել և այդպես կհետևենք աճման ընթացքին: