Ճահիճների առաջացումը: Ճահիճների դերը մարդու կյանքում

Ճահիճների  առաջացումը: Ճահիճները կազմում են ցամաքային ջրե­րի մի մասը: Երկրի մակերևույթի որոշ տարածքներում, որտեղ տեղումնե­րից առաջացած ջրերը հոսելու հնարավորություն չունեն, կուտակվում են որևէ գոգավորությունում և, քանի որ գոլորշացումն էլ շատ թույլ է, սկսում են աճել խոնավասեր բույսեր՝ առաջացնելով ճահիճներ: Ճահիճները Երկրի մակերևույթի գերխոնավ տեղամասերն են, որտեղ ամբողջ տարին կա ջրի ավելցուկ, աճում է ճահճային բուսականություն, և կարող է գոյանալ տորֆի շերտ:
Ճահիճներում աճում ու ապրում են խոնավասեր բույսեր և կենդանիներ: Տարիների ընթացքում բույսերի մնացորդները, կուտակվելով, առաջաց­նում են տորֆ, որն օգտագործվում է որպես վառելիք, որոշ չափով նաև՝ պարարտանյութ:
Ճահիճներ կարող են առաջանալ նաև չորային շրջաններում՝ գրուն­տային ջրերի մակարդակի բարձրացման հետևանքով: Եթե գոլորշացումը հողի մակերևույթից համեմատաբար թույլ է, բարձրացող գրունտային ջրե­րը չեն հասցնում ամբողջովին գոլորշանալ՝ առաջանում են ճահիճներ: Ուժեղ գոլորշացման դեպքում բարձրացած գրունտային ջրերն ամ­բողջովին գոլորշանում են, իսկ աղերը մնում են տեղում՝ առաջացնելով աղուտներ: Այս երևույթը լավ արտահայտված է Արարատյան դաշտում, որ­տեղ առաջացել են և՜ ճահճուտներ, և՜ աղուտներ:

Читать далее «Ճահիճների առաջացումը: Ճահիճների դերը մարդու կյանքում»

Ստորերկրյա ջրեր: Աղբյուրներ, արտեզյան ջրեր

Ստորերկրյա ջրեր: Երկրի ընդերքում գտնվող ջրերը կոչվում են ստո­րերկրյա ջրեր: Ստորերկրյա ջրերը գոյացել են Երկրի մակերևույթից անձրևաջրերի և հալոցքային ջրերի ներծծման և կուտակման հետևանքով:Երկրակեղևը կազմող ապարները, ըստ ջուրն իրենց միջով անցկացնե­լու հատկության, բաժանվում են երկու խմբի՝ ջրաթափանց և ջրամերժ:
Ջրաթափանց են այն ապարները, որոնց միջով ջուրը հեշտությամբ անցնում է, օրինակ՝ տուֆը, ավազը և այլն:
Ջրամերժ են այն ապարները, որոնց միջով ջուրը չի ներծծվում: Այդ ա­պարներից են մարմարը, կավը և այլն:
Ստորերկրյա ջրերը երկրակեղևում ըստ իրենց տեղադիրքի լինում են գրունտային և միջշերտային:
Գրունտային ջրերը առաջին ջրամերժ շերտի վրա տեղադրված ջրերն են, իսկ միջշերտային ջրերը՝ երկու ջրամերժ շերտերի միջև կուտակված ջրերը:

Читать далее «Ստորերկրյա ջրեր: Աղբյուրներ, արտեզյան ջրեր»

Սովորողների աշխատանքները. բնագիտական փորձեր

Նախագիծ՝  Բնագիտական փորձերի ուսումնասիրում և իրականացում

Սովորողների աշխատանքները՝
1.Նարեկ Ալեքյան
2.Կարինա Երիցյան-Բնագիտական փորձերի մասին, Բնագիտական փորձեր փուչիկի օգնությամբ,
Ինչպես ձյուն ստանալ տան պայմաններում
3.Սյուզաննա Սարգսյան- բնագիտական փորձ ջրով

«Անթափոն կենցաղ». նախագիծ

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոց- պարտեզի սովորողներ, երկարացված օրվա կազմակերպիչներ
Նախագիծը կիրականացվի՝ Բնապահպանական նախագիծ Էկո Աղբ հիմնադրամի հետ միասին:

Նախագծի տևողությունը՝ շուրջտարյա

Նպատակը և խնդիրները՝ 

  • տեսակավորել թափոնները տանը և դպրոցում,  ամեն անգամ տեսակավորելուց  կշռել և  գրանցել արդյունքը
  • հոգատար վերաբերմունք ձևավորել շրջապատի նկատմամբ
  • տեղեկատվություն ստանալ նախագծի մասին և կիրառել ամեն օր

Ընթացքը՝ 

Սովորողների  և երկարացված օրվա կազմակերպիչների հետ տեսակավորում  ենք թափոնները:

Արդյունքները կհրապարակվեն երկարացված օրվա կազմակերպիչների  բլոգում և նաև իմ բլոգում, որը իրականացնում եմ սովորողների հետ:

Բնապահպանական ժամ ամբողջ կրթահամալիրում։  Աղբի տեսակավորման վերաբերյալ գործնական քայլերի ներկայացում, թափոնների տարրայի պատրաստում տեսակավորման համար։
 Անթափոն կենցաղ․ կարգ
Համակարգողներ՝  Էլյա Սահակյան, Նելլի Գեղամյան,

Անթափոն կենցաղի մասին սեմինար
Հանդիպում Վահե Սալահյանի հետ

Նախագծի արդյունքը՝ այստեղ: