Լճեր և ջրամբարներ

Լճերը ցամաքի բնական այն գոգավորություններն են, որոնք լցված են ջրով  և ուղղակիորեն կապված չեն օվկիանոսի հետ:

Լճերը միմյանցից տարբերվում են իրենց ծագմամբ: Ըստ ծագման՝ լի­նում են տեկտոնական, հրաբխային, տեկտոնահրաբխային, մնացորդա­յին, սառցադաշտային լճեր:

Տեկտոնական ծագմամբ լճերը գոյացել են երկրակեղևի դարավոր շարժումների հետևանքով: Որպես արդյունք՝ ձևավորվել են բեկվածքներ և լցվել ջրով՝ առաջացնելով լճեր: Դրանք աշխարհի ամենախոր լճերն են, օրինակ՝ Բայկալը, Տանգանիկան և այլն:

Читать далее «Լճեր և ջրամբարներ»

Գետեր

Գետերը, լճերը,  ճահիճները, ստորերկրյա ջրերը և սառցադաշտերը համարվում են ցամաքային ջրեր: Դրանք կազմում են Երկրի ջրերի միայն  1/30  մասը:
Երկրի մակերևույթի վրա թափվող մթնոլորտային տեղումների մի մասը  ներծծվում է, մի մասը՝  գոլորշիանում, իսկ մնացածը սկսում է հոսել փոքր առվակների տեսքով, որոնք, միանալով իրար, կազմում են գետակներ և գետեր: Գետը ջրային համակարգ է, որն ունի իր առանձին մասերը: Գետը  ջրի  բնական և  մշտական հոսք  է, որն ընթանում է իր  մշակած հունով:

Читать далее «Գետեր»

Երկրի օդային հագուստը

Երկիր մոլորակի ամենաթանկ ու անգին հատկություններից մեկն էլ օդն է: Օդի շերտը, որը շրջապատում է Երկիրը, կոչվում է մթնոլորտ: Մթնոլորտը պահպանում է կյանքի համար անհրաժեշտ ջերմությունն ու խոնավությունը, ինչպես նաև մեզ պաշտպանում է արևի կիզիչ ճառագայթներից:

Երկրագունդը բոլոր կողմերից շրջապատված է օդի հաստ շերտով: Օդը կարծես Երկրի հագուստը լինի:

Читать далее «Երկրի օդային հագուստը»

Բազուկի սերմնացան

Բնագետ-հայրենագետների ջոկատով բազուկի սերմնացան իրականացրեցինք: Հետո ուսումնասիրեցինք բազուկի օգտակար հատկությունները և բազուկի տեսակները: