Փորձ 1
1. Թափանցիկ բաժակը, բերանը ցած ուղղահայաց պահած, զգուշությամբ ընկղմենք ջրով լի թասի մեջ:
2. Երկրորդ բաժակը նույնպես ընկղմենք թասի մեջ՝ մի փոքր թեքելով, որ մեջը ջուր լցվի:
3. Երկու բաժակն էլ ջրի տակ պահած՝ մոտեցնենք իրար այնպես, որ բերանները միանան: Առանց միմյանցից անջատելու՝ առաջին բաժակը թեքենք և կտեսնենք, թե ինչպես է օդը մի բաժակից մյուսը լցվում:
4. Մերթ մեկ, մերթ մյուս բաժակը թեքելով՝ դիտենք, թե ինչպես է օդը տեղափոխվում:
Փորձ 2
1. Վերցնենք երկու փուչիկ:
2. Մեկը փչենք որքան հնարավոր է մեծ, իսկ մյուսը չփչենք:
3. Վերցնենք զգեստների կախիչ, մի կողմից փչած փուչիկը կախենք, մյուս կողմից՝ չփչածը:
4. Կախիչը մատից կախենք և տեսնենք, թե ինչ կկատարվի: