Բնագետները՝ կենսաբանության լաբորատորիայում

inCollage_20210114_232617142

Այսօր  վարպետության դաս ունեցանք Անուշ Ասատրյանի հետ՝ միկրոօրգանիզմների բազմազանությունը թեմայով:

Կենսաբանության լաբորատորիայում այսօր կատարեցինք հետաքրքիր փորձ, նախ պարզեցինք ինչ են միկրոօրգանիզմները, դրանց տեսակները, հասկացանք ինչ է նշանակում գաղութ, հետո անցանք բուն գործին։ Նախ 1,5գ սննդային ագարից ստացանք միջավայր, որտեղ պետք է աճեցնենք մեր միկրոօրգանիզմներին։ Սովորեցինք աշխատել կշեռքով, 1,5գ ագարը լուծեցինք 100մլ ջրում, անընդհատ խառնելով ստացանք դոնդողանման զանգված, որը լցրեցինք Պետլիի թասերի մեջ, այնուհետև վերցրեցինք նմուշներ` ակնոցից, ջրից, բերանի խոռոչից և կատարեցինք ցանք թասիկների մեջ։ Վերցված նմուշներից պիտի աճեն մանրէներ մի քանի օրվա ընթացքում, որոնք մենք կհետազոտենք մանրադիտակով։ Լաբորատորիայում կային արդեն աճած սնկեր, մենք դրանք ուսումնասիրեցինք մանրադիտակով, պարզ երևում էին սնկի թելանման մարմինները և կլոր սպորերը, որոնցով սնկերը բազմանում են:

Оставьте комментарий