Մասնակիցներ՝ երկարացված օրվա ճամբարականներ
Նպատակը՝ Սովորողներին ծանոթացնել Զատկի ծեսին՝ որպես ազգային և քրիստոնեական ծես, ծեսի խորհուրդներին /ածիկ, ներկած ձու, ձուկ, չամչով փլավ, զատկածառ/զատկական ավանդույթներին ու սովորույթներին։
Խնդիրներ
- Բանավոր և գրավոր խոսքի զարգացում
- Ստեղծագործական երևակայության զարգացում
- Մեդիահմտությունների ամրապնդում
Լեզվագործունեություն
Ծեսի նախապատրաստական աշխատանքների ընթացքում սովորողները սովորում են զատկական ասիկներ, հանելուկներ, խաղիկներ, առածներ, ասացվածքներ: Հորինում ենք հանելուկներ, բանաստեղծություններ զատկածեսի մասին:
Զատկական ասիկներ, ասույթներ
Զատկական տեխնոլոգիակա գործունեություն
Զատկի ծեսի մասին տեղեկություններ հավաքել տատիկ-պապիկներից, ծանոթ-բարեկամներից
- Ինչպե՞ս են նշել և նշում Զատկի տոնը
- Ի՞նչ խաղեր են խաղացել
- Ի՞նչ երգեր են երգել
- Ի՞նչ բանաստեղծություններ, ասացվածքներ, բարեմաղթանքներ են ասել
- Ի՞նչ կերակրատեսակներ են եփել, թխվածքներ են թխել
Զատիկ, ձու , Ակլատիզ ․․․ և այլ զատկական բառերով նոր բառեր ենք կազմում , այդ բառերով հետաքրքիր պատմություններ, հեքիաթներ ենք հորինում։
Մեդիատեխնոլոգիա —Նկարում և հորինում ենք զատկական պատմություններ
Բնագիտական փորձ ձվով- լողացող ձուն
Ածիկացան — Զատկածեսից օրեր առաջ ցանում ենք հատիկներ՝ գարի, ցորեն, ոսպ և դիտարկում փոփոխությունները:
Զատկածառ — Ծեսից առաջ ծառի էտած ճյուղը զարդարում ենք ներկած ձվիկներով , զատկական խաղալիքներով
Տեխնոլոգիա
- Զատկական բարեմաղթանքների բացիկներ ստեղծել /թղթային, էլեկտրոնային/
- Դատարկ ձվիկներ ձևավորել
- Կավե զատիկներ
- Paint-ով զատկական, գարնանային նկարներ նկարել
- Զարդարել զատկական ճյուղ
Զատկական երգեր
Արդյունքները կհրապարկվեն իմ ուսումնական բլոգում: