Ամառային ուսումնական ճամբար. առաջին օր. Կանաչ լանջեր

inCollage_20190528_111255749

Շրջակա միջավայրի օրվան ընդառաջ, մեկնարկեցինք  «Կանաչ լանջեր»  նախագիծը, որն իրականացնում ենք Հյուսիսային դպրոցում: Ճամբարականները հաճույքով  զբաղվեցին լանջերի խնամքով:

Читать далее «Ամառային ուսումնական ճամբար. առաջին օր. Կանաչ լանջեր»

Շրջակա միջավայրի օր. շրջակա միջավայրի բարելավման նախագծեր. Հանրակրթական էկոտուր ստուգատեսի ամփոփում

2018-2019 ուս. տարվա  ընթացքում մի շարք  նախագծեր կատարեցինք սովորողների հետ: Իրականացրել ենք Կրթական պարտեզ ուսումնական նախագիծն , արդյունքները՝ այստեղ:
Նախագծի նպատակն է՝ ձևավորել ինքնուրույն, հոգատար անհատներ: Նախագծի արդյունքում սովորողները ամբողջացրեցին և ավելացրեցին  իրենց գիտելիքները  շրջակա միջավայրի պահպանության վերաբերյալ, սովորեն տանը բույսեր խնամել:

Իրականացրեցինք Երկրագործությունը՝ որպես հանրակրթություն նախագիծը,  արդյունքը՝   այստեղ:

Նախագծի նպատակն է՝ Սարալանջում և Հյուսիսային դպրոց-պարտեզում նպաստել խաղողի վազերի ավելացմանը:

Էկոտուրին ընդառաջ,  մարտի 23-ին Արևելյան  և Հյուսիսային դպրոցի սովորողների հետ արշավեցինք Արագածոտնի մարզ, Ամբերդ գետի ստորին հոսանքում գտնվող Ոսկեհատ և Ոսկեվազ գյուղեր:

Նպատակն էր՝ շաբաթօրյակ իրականացնել Ամբերդ գետի հովտում:  Ամբերդ գետի ստորին հոսանքի մաքրման աշխատանքներ իրականացրեցինք  Ոսկեհատի Խրիմյան Հայրիկի անվան միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի սովորողների հետ /Կիմա Ստեփանյանի դասարան/:
Ամբերդ գետից քայլեցինք դեպի Ոսկեվազ գյուղում գտնվող ջերմոց:
Ճամփորդություն Ոսկեվազում, Ոսկեհատում:

Իրականացրել ենք դեպի Ծառզարդար, ծաղկազարդ նախագիծը: Նախագծի նպատակն էր՝  Հյուսիսային դպրոց-պարտեզում  ծառեր, ծաղիկներ, խաղողի վազեր տնկել:

Համագործակցեցինք վրաց ընկերների, դասվարների և դաստիարակների հետ՝

Ծաղկատունկ, ծառատունկ վրաց ընկերների հետ
Ծառատունկ-վարդատունկ նախակրթարանի սաների հետ      Սաթեն Գևորգյան
Ծառատունկ,  վարդատունկ 5 տարեկանների հետ       Քրիստինե Հովհաննիսյան
Ծառատունկ, վարդատունկ  Հյուսիսային դպրոցում     Սեդա Վիրաբյան, Մանուշակ Աբրահամյան
Նաև ծառատունկ իրականացրեցինք նոր ֆուտբոլի դաշտի շրջակայքում:

Իրականացրել ենք նաև ուսումնական Ագարակ նախագիծը:
Նախագծի նպատակն էր՝ սովորողների հետ   այցելել Ագարակ, շփվել կենդանիների հետ, տեղեկանալ նրանց մասին, կերակրել  նրանց:
Արդյունքում՝  սովորողների մեջ ձևավորել  սեր կենդանիների նկատմամբ, որն էլ իր հերթին նպաստեց  ունենալ հոգատար, կենդանասեր քաղաքացի: