День: 13 апреля 2019
Բույսերի դերը կենսոլորտում
Բույսերը բազմազան են: Նրանք իրարից տարբերվում են կառուցվածքով, բազմացման եղանակներով, բնակեցման վայրերով, չափերով, կյանքի տևողությամբ և այլն:
Երկրի վրա աճող բոլոր բույսերը կազմում են բուսական աշխարհը՝ ֆլորան: Բույսերը, արմատներով ամրանալով հողին, չեն փոխում իրենց տեղը: Բացառություն են որոշ ազատ շարժվող ջրիմուռներ: Ջրիմուռները շատ պարզ կառուցվածք ունեն, նրանք կազմում են ցածրակարգ բույսերի խումբը և հիմնականում ապրում են ջրում: Читать далее «Բույսերի դերը կենսոլորտում»
Ծառատունկ, վարդատունկ 5 տարեկանների հետ
Այսօր իրականացրեցինք վարդատունկ, ծառատունկ։ Սովորողները իրենց հետ բերել էին վարդի թփեր։ Դուրս եկանք բակ և ջերմացնող արևի ներքո տնկեցինք մեր վարդերը։ Ընկեր Քրիստինեի հետ խնամքով վարդի թփերը տնկեցինք։ Սովորողները խոստացան խնամել, ջրել վարդերը, իսկ նախագիծը դարձնել շարունակական, զարդարել, ավելացնել ու էլ ավելի գեղեցկացնել դպրոցի կանաչապատ տարածքը։
Տեսանյութը՝ Քրիստինե Հովհաննիսյանի
Բույսերի կառուցվածքը և կենսագործունեությունը
Մեր շրջապատում կան շատ բույսեր: Տարբեր բույսեր՝ խոտեր, թփեր և ծառեր, աճում են անտառներում ու մարգագետիններում, այգիներում ու պուրակներում, փողոցների եզրերում, դպրոցամերձ և տնամերձ հողամասերում և այլուր: Դասարաններում և սենյակներում բույսերն աճեցվում են համապատասխան տարաներում, այստեղ բույսերը խնամքի առարկա են: Ի՞նչ է բնորոշ բույսերին: Читать далее «Բույսերի կառուցվածքը և կենսագործունեությունը»
Ծառատունկ, վարդատունկ Հյուսիսային դպրոցում
Ծառզարդարին ընդառաջ Հյուսիսային դպրոցի սաների հետ իրականացրեցինք ծաղկատունկ-ծառատունկ: Ծառատունկին մասնակցեցին նաև առաջին և երկրորդ դասարանի երկարացված օրվա ճամբարականներն ու ծնողներն՝ իրենց տնկիներով: Միասին պտղատու ծառեր և վարդի թփեր տնկեցինք:
Տեսանյութ՝ Սեդա Վիրաբյան
Տեսանյութը՝ Մանուշակ Աբրահամյանի