«Անթափոն կենցաղ» նախագիծը ընտանիքում

342485570_791316132555469_2618761899216300105_n

Հյուսիսային դպրոցի սովորողները պատմում են, թե ինչպե՞ս են տեսակավորում թափոնները ընտանիքում ՝

Ալեն Բաբայան

Արմեն Ավագյան

Աղբ, թե՞  թափոն

Պատկերացնո՞ւմ եք, Երևանում ապրող քաղաքացին մեկ տարվա մեջ միջինը 300կգ, իսկ այլ մարզերում ապրող քաղաքացին միջինը 220կգ թափոն է առաջացնում: Եթե հաշվի առնենք, որ Հայաստանում կյանքի միջին տևողությունը 76 է, ապա մեկ մարդն իր կյանքի ընթացքում 19,760 կգ աղբ է առաջացնում։

Որքան հրաշալի կլիներ, եթե յուրաքանչյուր մարդ նախ փորձեր ավելի քիչ աղբ առաջացնել՝ նվազեցնելով աղբավայր տեղափոխվող աղբի ծավալը և կանխելով դրանց հետագա այրումը կամ տարիների վնասակար քայքայումը, իսկ կուտակած թափոնն (պլաստիկ, ապակի, թուղթ) էլ փորձեր վերաօգտագործել կամ տեսակավորեր և ուղարկեր այն վերամշակման։

Էրիկ Ավագյան

Միլենա Մարտիրոսյան

Այս պահին ես գտնվում եմ Ֆրանսիայում որտեղ, հատուկ տարաների մեջ տեսակավորվում է աղբը: Գոյություն ունի պլաստիկի և թղթի, ապակու, խոտի, և մետաղի տարաներ: Թափոնների տեսակավորումը հնարավորություն է տալիս կանխել դրանց այրումը:
Պլաստիկ թափոնների վերամշակումից ստանում են շշեր, աթոռներ, խողովակներ, տնտեսական տարաներ և այլն.
Մետաղե թափոններից ստանում են տարբեր խոհանոցային պարագաներ ( կաթսա, գդալ, ջեռոց, և այլն), պատուհաններ, դռներ, ավտոմեքենայի մասեր:
Ապակե թափոններից ստանում են շշեր դեղորայքի տարաներ և այլն:
Թղթի թափոնից ստանում են թղթեր, գրքեր, ձվի, կաթի տարաներ, թղթե թաշկինակներ և այլն:

Միքայել Սադոյան

Оставьте комментарий