Նախագծի մասնակիցներ՝ 4-5-րդ դասարաններ, ընտրության խումբ
Նախագծերի տևողությունը՝ մարտի 30-ապրիլի 12
Ընտանեկան նախագծեր (Կետերից ընտրի՛ր մեկը կամ մի քանիսը, կամ նկարաշարերով, կամ տեսանյութով ներկայացրո՛ւ արդյունքները:)
1.Իմ այգին
Նպատակը՝ Գարնանային այս ծաղկման շրջանում ուսումնասիրել և սովորել ծաղկի կառուցվածքն ու նշանակությունը:
Ուսումնասիրել այն բույսերը, որոնք սովորողները տանն են աճեցրել, խնամել ընտանիքի անդամների հետ:
Հետաքրքիր նախագծեր է նաև առաջարկում ջերմոց լաբորատորիայի ղեկավար`Շողիկ Պողոսյանը
Առցանց ուսուցման փաթեթ
Ուսումնասիրում ենք՝
4-րդ դասարան
Բույսերի կառուցվածքը
5-րդ դասարան
Բույսերի կառուցվածքը
Բույսերի բազմազանությունը (ապրիլի 6 -12)
Նախագծի արդյունքում՝ սովորողները տեղեկանում են բույսերի տեսակների մասին:
Ձեռք բերված գիտելիքների կիրառում դպրոցում և տանը:
2.Զատկածեսն ընտանիքում նախագծի իրականացում (մարտի 30-ապրիլի 12
- Զատկածեսն իմ ընտանիքում՝ պատմիր ածիկացանի մասին:
- Ընտանիքի անդամների հետ պատմի՛ր զատկական ուտեստների մասին:
- Ուտեսների մեջ ի՞նչ բանջարեղեններ եք օգտագործել, ի՞նչ օգտակար հատկություններ ունեն:
Նախագծերի արդյունքնում՝ սովորողները ձեռք են բերում գիտելիքներ զատկածեսի մասին: Ծանոթանում զատկածեսին պատրաստվող ուտեստներին, և ուսումնասիրում բանջարեղենի օգտակար հատկությունները:
Նախագծերի արդյունքները. տեսանյութերը կամ նկարաշարերը, պատումները հրապարակի՛ր բլոգումդ և հղումն ուղարկի՛ր իմ էլեկտրոնային հասցեին՝ anjelableyan@mskh.am