Ժամանակահատվածը — Դեկտեմբերի 1-ից — 28-ը
Մասնակիցներ — Երկարացված օրվա ճամբարականներ, բնագիտություն 4-րդ, 5-րդ դասարան
Նպատակը՝ Ամանորի ծեսի նախապատրաստում, ամանորյա նախագծի իրականացում
Հետազոտության, ուսումնասիրության թեմաներ՝
- Ամանորի և Սուրբ Ծննդյան խորհուրդը
- Տոնի խորհուրդը
- Ինչպե՞ս են դիմավորում Ամանորը իրենց տանը, ընտանիքում
- Ամանորյա ավանդույթները Հայաստանում
- Տոնական խորհրդանիշներ / տոնածառ, տոնածառի զարդեր, սեղանի ձևավորում
- Ավանդական տոնական խոհանոց
- Ինքնաշեն խաղալիքներ, տոնի ծառ
Խնդիրները՝
- Ընտանեկան, խմբային նախագծերի ակտիվացում
- Զարգացնել սովորողների տեխնոլոգիական հմտությունները
- Ստեղծել շնորհավորական բացիկներ
- Զարգացնել սովորողների մեդիահմտությունները
- Զարգացնել ստեղծագործելու, երևակայելու հմտություններ
- Թափոններից նոր իրեր պատրաստելու կարողություն
Նախապատրաստական փուլ
Տեխնոլոգիական աշխատանք՝
- Խաղալիքների օր` երեխաները բերում են անհրաժեշտ պարագաները, և միասին պատրաստում են ամանորյա տիկնիկներ, կենդանիներ, ձնեմարդուկներ
- Բացիկների օր` երեխաներն իրենց անհատական նեթբուքերով, paint ծրագրով նկարում իրենց ցանկությունները: Պատրաստում ենք հետաքրքիր բացիկներ և նվիրում:
- Տոնական սպորտլանդիայի օր` սովորողները ձմեռ պապիկի գլխարկներով, մարզական հագուստներով, մարզական, զվարճալի խաղեր են խաղում:
- Ամանորյա ուրախ պարեր
- Շնորհավորանքների օր
- Ամանորյա ռադիո
Ինքնաշեն խաղալիքներ, տոնի ծառ
Ամանորյա խաղալիքներ
Նախագծի ակնկալվող արդյունքը` ամանորյա ուսումնական աշխատանքների հրապարակում ենթակայքում, նկարաշարերի պատրաստում:
Նախագիծը կամփոփենք՝ մասնակցելով ամանորյա տոնախմբությանը: