Երկրի մակերևույթն ամենուրեք նույն ձևը չունի: Մայրցամաքների վրա և օվկիանոսների հատակում կան բազմաթիվ անհարթություններ՝ հարթավայրեր, լեռներ, բլուրներ, ձորեր, խորն անդունդներ և այլն: Читать далее «Երկրի մակերևույթի հիմնական ձևերը: Հարթավայրեր»
День: 14 ноября 2019
Երկրակեղևը կազմող ապարները
Երկրակեղևը կազմված է ապարներից, որոնք տարբերվում են իրենց ծագմամբ և հատկություններով: Ապարները լինում են կարծր և փխրուն: Կարծր ապարներ են քարերը, քարածուխը, քարաղը, իսկ փխրուն ապարներ են կավը, ավազը, տորֆը:
Ըստ իրենց ծագման՝ ապարները բաժանվում են երեք խմբի՝ մագմային, նստվածքային և ձևափոխված:
Մագմային ապարներն առաջանում են հրաբուխների ժամանակ արտահոսող լավայից, երբ այն կարծրանում է Երկրի ներսում կամ մակերևույթի վրա: Մագմային ապարներ են գրանիտը, տուֆը, բազալտը և պեմզան:
Նստվածքային ապարներն առաջացել են ծովերի և օվկիանոսների հատակին, ցամաքային իջվածքներում և լեռների ստորոտներին: Դրանք հիմնականում գոյանում են մագմային և ձևափոխված ապարների քայքայման, տեղատարման և կուտակման հետևանքով: Այդպիսի նստվածքային ապարներից են ավազը, խճաքարերը, աղը:
Ձևափոխված ապարները գոյացել են մագմային և նստվածքային ապարներից, որոնք երկրակեղևում առաջացող բարձր ճնշման և ջերմաստիճանի ազդեցությամբ փոխել են իրենց սկզբնական հատկությունները: Ձևափոխված ապարի օրինակ են մարմարը, բյուրեղային թերթաքարերը: Читать далее «Երկրակեղևը կազմող ապարները»
Լճերի տեսակները և ջրամբարները
Լճերը ցամաքի բնական այն գոգավորություններն են, որոնք լցված են ջրով և կապված չեն օվկիանոսի հետ: Լճերը ըստ ծագման՝ լինում են տեկտոնական, հրաբխային, տեկտոնահրաբխային, մնացորդային, սառցադաշտային լճեր: Տեկտոնական ծագմամբ լճերը գոյացել են երկրակեղևի շարժումների հետևանքով: Դրանք աշխարհի ամենախոր լճերն են, օրինակ՝ Բայկալը:
Հրաբխային ծագմամբ լճերն առաջացել են հրաբուխների ժայթքումից, լինում են խառնարանային և արգելափակման: Խառնարանային լճերը փոքր են: Հայաստանի տարածքում հայտնի են Աժդահակը, Արմաղանը: Читать далее «Լճերի տեսակները և ջրամբարները»
Ստորերկրյա ջրեր: Աղբյուրներ
Ստորերկրյա ջրեր: Երկրի ընդերքում գտնվող ջրերը կոչվում են ստորերկրյա ջրեր: Ստորերկրյա ջրերը գոյացել են Երկրի մակերևույթից անձրևաջրերի և հալոցքային ջրերի ներծծման և կուտակման հետևանքով:
Երկրակեղևը կազմող ապարները, ըստ ջուրն իրենց միջով անցկացնելու հատկության, բաժանվում են երկու խմբի՝ ջրաթափանց և ջրամերժ: Ջրաթափանց են այն ապարները, որոնց միջով ջուրը հեշտությամբ անցնում է, օրինակ՝ տուֆը, ավազը և այլն: Ջրամերժ են այն ապարները, որոնց միջով ջուրը չի ներծծվում: Այդ ապարներից են մարմարը, կավը և այլն: Читать далее «Ստորերկրյա ջրեր: Աղբյուրներ»