Հոկտեմբերի 18-ին մեկնեցինք Արատես: Առաջին կանգառը Հայրավանքում էր: Ընկեր Մարինեն պատմեց Հայրավանքի մասին հետաքրքիր պատմություն: Սովորողները հերթով հարցեր էին տալիս ընկեր Մարինեին Հայրավանքի մասին:
Հաջորդ կանգառը Օրբելյանների քարավանատան մոտ էր: Ընկեր Մարինեն հաճույքով պատմում էր քարավանատան մասին:
Վերջին կանգառը Արատեսն էր: Երեկոյան բոլորս համախմբվել էինք խարույկի շուրջ, սովորողները տարբեր խաղեր էին խաղում և վայելում էինք գիտարով հնչող տարբեր երգեր: