Արատեսում. նախագծի ամփոփում

 Նախագիծ՝
Աշնանային Արատես. հայրենագիտական ճամփորդություն

Արդյունքները՝

Արատեսում. նախագծի ամփոփում

Առաջին օր՝  Դեպի Արատես
FB_IMG_1571766802324

Հոկտեմբերի 18-ին մեկնեցինք Արատես: Առաջին կանգառը Հայրավանքում էր: Ընկեր Մարինեն պատմեց Հայրավանքի մասին հետաքրքիր պատմություն: Սովորողները հերթով հարցեր էին տալիս ընկեր Մարինեին Հայրավանքի մասին:

Հաջորդ կանգառը Օրբելյանների քարավանատան  մոտ էր: Ընկեր Մարինեն հաճույքով պատմում էր քարավանատան մասին:

Վերջին կանգառը Արատեսն էր: Երեկոյան բոլորս համախմբվել էինք խարույկի շուրջ, սովորողները տարբեր խաղեր էին խաղում և վայելում էինք գիտարով հնչող տարբեր երգեր:
IMG_20191018_193446

Երկրորդ օր՝   Աշնանային Արատես

444

Աշնանային ջերմ առավոտը սկսեցինք նախավարժանքով: Նախավարժանքը իրականացրեց ընկեր Նարեկը: Սովորողները ընկեր Նարեկի հետ հաճույքով մարզվեցին, վազեցին և մի լավ թարմացան:

Հետո գնացինք նախաճաշելու:

Это слайд-шоу требует JavaScript.

Համեղ նախաճաշից հետո պատրաստվեցինք հաղթահարել Սմբատաբերդի բարձունքը: Մեզ ուղեկցեցին մարզիչ ընկեր Նարեկը,  տեղաբնակ ընկեր Գոռը: Սովորողների, դասավանդողների   հետ  հավաքեցինք մասուր, ալոճ, բարբարիս:

Это слайд-шоу требует JavaScript.

Երրորդ օրը՝  Աշնանային Արատեսի երրորդ օրը

zorac

Սովորողների հետ այցելեցինք  Արատեսի վանական համալիր: Ընկեր Կարինեն և ընկեր Մարինեն շարականներ երգեցին սովորողների հետ: Շրջեցինք Արատեսի վանական համալիրի շուրջ, և ընկեր Մարինեն սովորողներին պատմեց վանական համալիրի  կառույցի մասին:

Հետո քայլեցինք դեպի Զորաց եկեղեցի: Ճամապարհին հավաքեցինք մասուր, ալոճ, մոշ և մասուր:

Տեսանյութ  1

Տեսանյութ  2

Սովորողների պատումները

Սարգիս Մարտիրոսյան

Վաղարշակ Գրիգորյան

Եվա Հովհաննիսյան

Անուշ Հովհաննիսյան

Մաքսիմ Սահրադյան

Լորի Նիկոլյան