Բակտերիաների դերը բնության մեջ

Մաս 1

Բակտերիաներն ունեն կենդանի օրգանիզմներին բնորոշ հատկությունները՝ աճ, զարգացում, նյութափոխանակություն, բազմացում և այլն:
Մանրէներն այնքան փոքր են, որ անզեն աչքով տե­սանելի չեն: Դրանք տեսանելի են դառնում միայն խոշորացնող սարքերի օգնությամբ: Հոլանդացի վարպետ և բնագետ Անտոնի վան Լևենհուկը, այդպիսի մի պարզ սարք ստեղծելով, բացահայտեց մանրէները: Մանրէների մի մեծ մասը բակտերիաներն են: Դրանք պարզունակ միաբջիջ օրգանիզմներ են, որոնք սնվում, շարժվում, կիսվում և բազմանում են, օժտված են նաև այլ հատկություններով:  Բակտերիաները տարբեր ձևի են՝ ցուպիկաձև, գնդաձև, ստորակետաձև, պարուրաձև և այլն: Այդ ձևն ապահովվում է որոշա­կի լավ արտահայտված արտաքին կառույցով, որր շրջապատում է բակ­տերիան: Նման կառույցը նաև պաշտպանում է բակտերիան միջավայրի տարբեր անբարենպաստ գործոններից, օրինակ՝ սուր առարկաներից, բարձր ջերմաստիճանից կամ ճնշումից, քիմիական տարբեր նյութերից: Բակտերիաները շատ կայուն են:
Երկրագնդի վրա կենդանի օրգանիզմներից են բույսերը և կենդանինե­րը: Բացի դրանցից՝ կան փոքր, մանր օրգանիզմներ՝ մանրէներ, որոնց մեծ մասը բակտերիաներն են: Բակտերիաները  տարածված են գրեթե ամենուրեք՝ մյուս կենդանի օրգանիզմների հետ կազմելով կենսոլորտը:

Читать далее «Բակտերիաների դերը բնության մեջ»

Բույսերի բազմազանությունը

Բույսերը բազմազան են: Նրանք իրարից տարբերվում են կառուցվածքով, բազմացման եղանակներով, բնակեցման վայրերով, չափերով, կյանքի տևողությամբ և այլն: Երկրի վրա աճող բոլոր բույսերը կազմում են բուսական աշխարհը՝ ֆլորան: Բույսերը, արմատներով ամրանալով հողին, չեն փոխում իրենց տեղը: Բացառություն են որոշ ազատ շարժվող ջրիմուռներ: Ջրիմուռները շատ պարզ կառուցվածք ունեն, նրանք կազմում են ցածրակարգ բույսերի խումբը և հիմնականում ապրում  են ջրում: Արմատ, ցողուն, տերև  ունեցող բույսերն անվանում են բարձրակարգ  բույսեր: Դրանք են մամուռները, մերկասերմերը և ծաղկավոր բույսերը: Ամենապարզ կառուցվածք ունեցող բարձրակարգ բույսերը մամուռներն են: Այժմ կենսոլորտում դրանք ամենալայն տարածումն ունեն:

Читать далее «Բույսերի բազմազանությունը»

Հայրենագիտական եռօրյա ճամբար Արատեսում

Ճամբարի կազմակերպման ժամանակահատվածը՝ ապրիլի 26-28

Մասնակիցներ՝ Միջին դպրոցի սովորողներ

Պատասխանատուներ՝ Երանուհի ԽլղաթյանԱնժելա Բլեյան

Մեկնում ՝ ապրիլի 26-ին՝ 09։30, Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից

Վերադարձ՝ ապրիլի 28-ին` մինչև 18։00, Սուրբ Երրորդություն եկեղեցու բակ:

Читать далее «Հայրենագիտական եռօրյա ճամբար Արատեսում»