Բնագիտատեխնիկական ստուգատես 2024

բնագիտատեխնիկական 1-2024

Հյուսիսային դպրոց-պարտեզի բնագիտատեխնիկական ստուգատես, 2024թ․

Կազմակերպիչը՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Հյուսիսային դպրոց-պարտեզ

Համակարգող՝ Անժելա Բլեյան (anjelableyan@mskh.am)

Մասնակիցներ՝ դասավանդողներ, սովորողներ, ծնողներ

Տևողությունը՝ հունվարի 8-28-ը

Տեղեկատվության հիմնական աղբյուրներ՝

Ստուգատեսային ուղղությունները Հյուսիսային դպրոցպարտեզում

  • Ինքնաշեն խաղալիքներ
  • բնատեխնիկական հավելվածներ (հեռախոսային հետաքրքիր ուսումնական հավելվածներ՝ ապարների, բույսերի, տեղանքի բարձրության որոշման և այլն))
  • իմ ստեղծած գործիքը, հայտնի գործիքի նոր կիրառում
  • ուսուցողական խաղերի և ծրագրերի կիրառություն
  • դպրոցը՝  բնագիտական շուրջտարյա լաբորատորիա, բնագիտական փորձեր
  • բնագիտատեխնիկական գործունեությունը ընտանիքում
  • պարտեզապուրակային գործունեություն

Բնագիտատեխնիկական ստուգատես 2024-ի ուղղությունները

Բնագիտատեխնիկական ստուգատեսը (այսուհետ՝ ստուգատես) կազմակերպվում է որպես կրթահամալիրի մանկավարժական աշխատողի, սովորողների խմբի ուսումնական նախաձեռնություն: Ստուգատեսի նպատակն է հանրակրթության մեջ բնագիտական դասընթացների, մաթեմատիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների, ծրագրավորման ուսուցման, սովորողների տեխնիկական ստեղծագործության կազմակերպման հեղինակային փորձի ներկայացում, ամփոփում, խրախուսում, տարածումը: Ստուգատեսի ընթացքում մանկավարժական աշխատողները, սովորողները, սաները  ներկայանում են 2023 թվականի և ստուգատեսի ընթացքում այս բնագավառում իրենց կատարած աշխատանքներով։

Ստուգատեսի առաջին՝ տեղեկատվական, փուլ, 2024թ. հունվարի 8-14

Այս փուլում դպրոց պարտեզների, միջին և հետազոտական ավագ դպրոցների, քոլեջի համակարգողները իրենց խմբերի հետ կազմակերպում են տեղեկատվությունը՝ ստեղծում են իրենց լոգոն, բացիկներ, հայտարարություններ։ Պետք է վստահ լինել, որ տեղեկատվությունը հասել է յուրաքանչյուր մանկավարժական աշխատողի, սովորողի, սանի ծնողի։ Ստեղծում են հայտի ձևաթուղթ, տարածում հայտարարությունը, կատարում աշխատանքի բաժանում։

Ստուգատեսի երկրորդ փուլ՝  Աշխատանքները ընդունելու, սկզբնական ընտրական փուլ, 2024թ. հունվարի 15-28:

Այս փուլում  ստուգատեսին մասնակցել ցանկացողը լրացնում է սահմանված ձևի հայտ։ Աշխատանքները ներկայացվում են էլեկտրոնային կամ ֆիզիկական ձևով։ Համակարգող խումբը ընդունում է հայտերը, աշխատանքները։ Ներկայացված աշխատանքներից ընտրում է երրորդ փուլին ներկայացվելիք աշխատանքները։ Համակարգող խումբը իր մասնաճյուղի կայքում ապահովում է ստուգատեսի ամենօրյա լուսաբանում, հասանելի դարձնելով այդ օրվա ընթացքում ընտրված նյութերը;

Ստուգատեսի երրորդ փուլը

2024թ. հունվարի 29-ից փետրվարի 4-ը է։ Կրթահամալիրում բնագիտություն, կենսաբանություն, քիմիա, ֆիզիկա, մաթեմատիկա, ծրագրավորում դասավանդողները, ինժեներատեխնիկական ստեղծագործության ուսումնական կենտրոնի աշխատակիցները երկրորդ փուլում ընտրված աշխատանքներից կատարում են ընտրություն։ Ընտրված աշխատանքները ամեն օր ներկայացվում են բնագիտության բլոգում, կրթահամալիրի կայքում: Ստուգատեսի աշխատանքների ամփոփման արդյունքում բնագիտության մասնախումբը որոշում է 2024թ. «Հակոբ Հակոբյան» ամենամյա մրցանակակրին՝ 4-6-րդ դասարաններից, 7-9-րդ դասարաններից, ավագ դպրոցի և քոլեջի սովորողներից, մանկավարժական աշխատողներից։ Մրցանակները հանձնվում են 2024թ. փետրվարի 9-ին՝ ուրբաթ համերգի ժամանակ։

Ստուգատեսի բովանդակությունն՝ ըստ տարիքային խմբերի

Առաջին խումբ (մինչև 5 տարեկաններ)

Այս տարիքային խմբի ստուգատեսի նպատակն է ուսումնասիրել, դասակարգել երեխաների խաղալիքները տանը և խմբում:

Յուրաքանչյուր սան (ծնողի օգնությամբ) ներկայացնում, պատմում է իր խաղաշխարհի մասին.

  • ինչ խաղալիքներով է խաղում, ով է նվիրել, որոնք են փչացել, ինչ են լինում փչացած խաղալիքները, հեծանիվները, սահնակները, ճոճերը և այլն.
  • խաղալիքների խումբ, որոնք իրեն արդեն պետք չեն, և չգիտի ինչ անել.
  • խաղընկերների հետ հավաքած խճանկարներ, մոդելներ, մակետներ, ռոբոտներ
  • համակարգչային խաղեր, որ խաղում է։

Ներկայացումը կարող է լինել ֆիլմի, նկարաշարի, պատմության տեսքով: Դաստիարակը սովորողին և ծնողին տեխնիկական օգնություն է ցույց տալիս:

Ներկայացված աշխատանքները տեղադրվում են խմբի (երեխայի) բլոգում:

Յուրաքանչյուր խումբ ներկայացնում է խմբում եղած խաղալիքները և խաղերը.

  • ի՞նչ խաղալիքներով են խաղում, որտեղի՞ց են խաղալիքները.
  • որո՞նք են փչացել, ի՞նչ են լինում փչացած խաղալիքները.
  • խաղալիքների խումբ, որոնք պետք չեն լինում, և չգիտեն ինչ անել.
  • Ինքնագլորներ
  • ինչպես են խաղում երեխաները:

Ներկայացումը լինում է ֆիլմի, նկարաշարի, մեկնաբանությունների, հոդվածի տեսքով: Աշխատանքը կատարում է դաստիարակը:

Աշխատանքը տեղադրվում է խմբի բլոգում, կրթական ծրագրի ենթակայքում, «Պարտեզ» ամսագրում:

Երկրորդ խումբ (5-6 տարեկաններ)

Այս տարիքային խմբի ստուգատեսի նպատակն է ուսումնասիրել, դասակարգել երեխաների խաղալիքները (այս թվում ուսումնական գործիքներ՝ խոշորացույց, միկրոսկոպ, հեռադիտակ, կշեռք, վայրկենաչափ, ջերմաչափ, մետր, կողմնացույց, մարզական սարքեր, թվային միջոցներ, կենցաղային սարքեր՝ այդ թվում ջրի հաշվիչ, գազի հաշվիչ, էլեկտրաէներգիայի հաշվիչ, բույսեր, կենդանիներ) տանը և դպրոցում:

Նախորդ տարիքային խմբի սովորողի (ծնողի օգնությամբ) աշխատանքներին ավելանում է.

  • ի՞նչ է անում ուսումնական գործիքներով,
  • ի՞նչ սարքերից է կարողանում օգտվել,
  • պատմություն իր խնամած բույսի, կենդանու մասին: 

Ներկայացումը կարող է լինել ֆիլմի, նկարաշարի, պատմության տեսքով:  Դաստիարակը տեխնիկական օգնություն է ցույց տալիս:

Ներկայացված աշխատանքները տեղադրվում են խմբի (երեխայի) բլոգում:

Խմբի աշխատանքի ներկայացմանն ավելանում է.

  • խմբում ինչպես են կիրառվում ուսումնական գործիքները.
  • ինչպես են դրանցով աշխատում-խաղում երեխաները։

Ներկայացումը լինում է ֆիլմի, նկարաշարի, մեկնաբանությունների, հոդվածի տեսքով:

Աշխատանքը տեղադրվում է խմբի բլոգում, կրթական ծրագրի ենթակայքում, «Պարտեզ ամսագրում»։

Երրորդ խումբ (6-8 տարեկաններ, 1-3-րդ դասարանցիներ)

Յուրաքանչյուր սովորող ներկայացնում է.

  • իր սիրած խաղալիքը (երբվանից ունի այդ խաղալիքը, ո՞ւմից է ստացել, ինչպե՞ս է խաղում).
  • իր հավաքած մոդելները, մակետները, ռոբոտները.
  • ներկայացնում է խաղալիքներ, որ արդեն փչացել են կամ իրեն պետք չեն.
  • իր ունեցած ուսումնական գործիքները, այդ թվում՝ էլեկտրոնային .
  • իր խնամած բույսը, կենդանին.
  • կենցաղային գործիքներ, որոնք կարողանում է օգտագործել
  • իր կատարած փորձը
  • իր սիրած համակարգչային խաղը
  • իր բլոգը:

Աշխատանքը կատարում է սովորողը՝ ծնողի հետ: Դասվարը տեխնիկական օգնություն է ցույց տալիս: Աշխատանքները տեղադրվում են դասարանի բլոգում:

Յուրաքանչյուր դասարան ներկայացնում է դասարանում ունեցած ուսումնական գործիքները, ուսումնական գործիքների կիրառութունը դասապրոցեսում, աճեցրած և խնամած բույսը, կենդանին: Աշխատանքը կատարում է դասվարը՝ սովորողների հետ:

Աշխատանքները տեղադրվում են դասարանի բլոգում:

Չորրորդ խումբ (4-6-րդ դասարաններ)

Սովորողը ներկայացնում է իր ունեցած ուսումնական գործիքները՝

  • թվային ուսումնական գործիքներ
  • տանը եղած գործիքներ
  • իր ունեցած ճամփորդական պարագաները
  • որևէ գործիքի կիրառությունը տնային գործերում, ճամփորդության ժամանակ
  • իր ստեղծած մոդելը
  • իր խնամած բույսը, կենդանին
  • կենցաղային գործիքներ, որոնք կարողանում է օգտագործել
  • իր ուսումնական բլոգը
  • իր կազմած խաղը
  • իր սիրած համակագչային խաղը:

Աշխատանքը կատարում է սովորողը: Ուսուցիչը տեխնիկական օգնություն է ցույց տալիս: Աշխատանքը տեղադրվում է սովորողի բլոգում։

Յուրաքանչյուր դասարան ներկայացնում է դասարանում ունեցած ուսումնական գործիքները, ուսումնական գործիքների կիրառությունը դասապրոցեսում, աճեցրած և խնամած բույսը, կենդանին: Աշխատանքը պատրաստում է բնագիտություն դասավանդողը՝ սովորողների հետ:

Աշխատանքները տեղադրվում են դպրոց պարտեզի, միջին դպրոցի բլոգում:

Մանկավարժական աշխատողնիր բլոգում ներկայացնում է.

  • նոր ուսումնական աշխատանք, փորձ, գործիք
  • իր ստեղծած թվային փաթեթ
  • որևէ դասընթացում մոդուլ
  • մեթոդական հոդված
  • թարգամություն:

Ներկայացումը լինում է ֆիլմի, նկարաշարի, մեկնաբանությունների, հոդվածի տեսքով:  

Տեսանյութին ներկայացվող պահանջներ`

  1. Տեսանյութի գերակշռող մասը պետք է լինի մասնակցի խոսքը։
  2. Լինի 1-3 րոպե տևողությամբ։
  3. Տեսանյութի հղումն լինի ուսումնական բլոգից։

Оставьте комментарий