«Իմացումի հրճվանք» ծրագրի սովորողներին նոյեմբերին առաջադրվող փորձեր

image-2

Փորձ 1

Անհրաժեշտ նյութեր — սոդա, պլաստիրին, քացախ, մոմ (տափակ), լուցկի, խորը աման (թթվասերի տարա՝ միջին չափ)։

Ընթացք — Ամանի մեջ լցնում ենք մի քանի գդալ սոդա, որից հետո ամանի մեջտեղում տափակ-կլոր տեսքով դնում ենք պլաստիրին։ Պլաստիրի վրա դնում ենք մոմը և վառում։ Հետո սոդայի վրա մի փոքր քացախ ենք լցնում։ Դիտարկում անում։ Կրկին փորձում ենք մոմը վառել։ Ի՞նչ կատարվեց …

Փորձ 2

Անհրաժեշտ նյութեր — սուրճի բաժակ, ջուր, թեյի գույն (մեկ անգամյա օգտագործվող ):  

Ընթացք — Վերցնում  ենք  մեկ սուրճի բաժակ տաք ջուր,  դնում  հարթ սեղանին և մեջը դնում թեյի մեկանգամյա օգտագործվող  փաթեթը,  որից հետո թելի ծայրը թողնում ենք բաժակից դուրս կախված և հետևում ընթացքին: Ի՞նչ կատարվեց …

Փորձ 3

Անհրաժեշտ նյութեր — սննդային գունանյութ, ծաղիկ սպիտակ ծաղկաթերթիկներով, ջուր, թափանցիկ բաժակ:

Ընթացքը — բաժակի մեջ լցրեք ջուրը, ավելացրեք սննդային գունանյութը, լավ խառնեք, ծաղիկը դրեք ջրի մեջ։ Սպասեք 2֊4 օր. ի՞նչ տեղի ունեցավ։ Այս ամենից հետո ծաղիկը տեղափոխեք մաքուր ջրի մեջ և սպասեք ևս 2֊4 օր. ի՞նչ տեղի ունեցավ այս ժամանակ։

Արդյունքներ՝

1.Կարինե Մամիկոնյան

Փորձ 1

Փորձ 2

2.Մարի Միքայելյան
Նոյեմբեր ամսվա համար նախատեսված բնագիտական փորձեր/սովորողների աշխատանքների ամփոփում/

3.Մանուշակ Աբրահամյան
«Բնագիտական փորձեր» ընտանեկան դպրոցների հետ

4. Լուսինե Բարխուդարյան
Նոյեմբեր ամսվա բնագիտական փորձերն ընտանեկան դպրոցում

Оставьте комментарий