Ապրելով և աշխատելով բնության մեջ՝ մարդն էլ անխուսափելիորեն ներգործում է բնության վրա և փոփոխում այն: Ինչպե՞ս է դա տեղի ունենում: Հսկայական հողատարածքներ հազարամյակներ շարունակ մշակվել են մարդու կողմից, յուրացվել են նոր տարածություններ: Կառուցվել են խոշոր քաղաքներ, մեծ ջրամբարներ, ինչի արդյունքում հսկայական տարածքներ անցել են ջրի տակ: Մարդը երկրի ընդերքից այնքան օգտակար հանածոներ է արդյունահանել, որ դրա արդյունքում անգամ լեռներ են հողին հավասարվել: Այսօր արդեն մեր երկրագնդի վրա շատ քիչ տարածքներ կան, որոնց մարդու ձեռքը չի դիպել: Այս գործընթացը շարունակվում է, այսինքն՝ մարդը շարունակում Է վերափոխել բնությունը: Այդ փոփոխությունները շատ հաճախ բնական միջավայրի համար կործանարար են, քանի որ բնությունը չի հասցնում վերականգնել իր հարստություններն այն արագությամբ, ինչ չափով, որ մարդը օգտագործում է դրանք: Մարդկությունը գիտակցում է բնությանը հասցրած վնասների հետևանքները: Բայց այդուհանդերձ, մարդն անընդհատ շարունակում է վերափոխել բնությունը՝ դրանով նաև շարունակելով իր վնասակար գործունեությունը: Ինչո՞ւ: Նախ՝ տարեցտարի ավելանում է երկրագնդի բնակչության թիվը, հետևաբար մեծանում են նաև նրա պահանջմունքները: Դա իր հերթին պահանջում է բնությունից ավելի շատ հարստություններ վերցնել: Բացի այդ, մեծ թափով զարգանում, հզորանում և կատարելագործվում են այն մեքենաներն ու սարքավորումները, որոնցով մարդը կորզում է բնության հարստությունները: Ստացվում է, որ մարդը հայտնվել է մի յուրօրինակ կախարդական շրջանի մեջ: Մի կողմից նա չի կարող չօգտագործել բնության հարստությունները, մյուս կողմից՝ վնասում է բնությանը՝ գիտակցելով դրա հետևանքները:
Այսպես, օրինակ՝ մարդու համար կարևոր նշանակություն ունի բնափայտը: Փայտից նա պատրաստում է տարբեր իրեր, օգտագործում է դրանք շինարարության մեջ, ստանում է թուղթ և այլն: Այդ նպատակով ամեն տարի հարյուր հազարավոր հեկտար անտառներ են հատվում: Դրա հետևանքով ոչնչանում են նաև հատվող ծառերի կողքին աճող բույսերը և կենդանիների բնակատեղիները: Անտառների կրճատման հետևանքով նվազում են թթվածին արտադրող և օդը մաքուր պահող բուսածածկ տարածքները, դրա հետևանքով էլ քամին, անձրևը քշում-տանում են հողը: Փաստորեն ստացվում է, որ մարդը իր կարիքների համար հատում է անտառը, բայց գիտակցում է, որ դրանով անդառնալի հարված է հասցնում ինչպես բնությանը, այնպես էլ սեփական առողջությանը, որովհետև անտառները թթվածին արտադրող բնական գործարաններ են: Դրանց պատկերավոր անվանում են նաև երկրագնդի թոքեր:
Այսպիսով՝ մարդը չի կարող խուսափել բնական միջավայրը փոփոխելուց, բանի որ դրանով է բավարարում իր պահանջմունքները, բայց և պարտավոր է հնարավորինս վերականգնել բնությանը իր պատճառած վնասները: Պետք է միշտ հիշել, որ բնության բարիքներից օգտվելու են նաև հաջորդ սերունդները:
Հարցեր և առաջադրանքներ
1. Ինչո՞ւ է մարդը վերափոխում բնությունը:
2. Ինչո՞ւ Է անհրաժեշտ հոգատարություն ցուցաբերել բնության նկատմամբ: Դու ինչպե՞ս ես հոգ տանում բնության պահպանության համար:
Կարող եք դիտել նաև այս տեսանյութը, որը Ձեզ օգտակար կլինի ՝ անտառների մասին
Ընտանիքիդ անդամների, ընկերներիդ հետ հետաքրքիր տեսանյութ, պատում պատրաստի՛ր և հրապարակի՛ր բլոգումդ:
Ովքեր կենդանիներ են պահում՝ պատումի, նկարաշարի կամ տեսանյութի տեսքով պատմում են, թե կենդանիներին ինչպե՞ս ես խնամում, կերակրում:
Նյութի աղբյուրը՝ Իվետա Ջանազյանի բլոգից:
Սովորողների կատարած աշխատանքները՝
Աննամարիա Մարգարեան- Բնության մասին
Ադրինա Մարգարեան- Բնության մասին
Արտավազդ Մկրտչյան-Բնության մասին
Անի Եիսաղոլի- Բնության մասին
Կատրին Ղարիբյան- Բնության մասին
Տիգրան Բաբայան- Բնության մասին
Սամվել Աբգարյան- Բնության մասին
Մանվել Միրզոյան- Բնության մասին
Սարգիս Մարտիրոսյան —Բնության մասին
Դանիել Հարությունյան- Բնության մասին
Վաղարշակ Գրիգորյան — Բնության մասին
Մաքսիմ Սահրադյան- Բնության մասին
Անի Հարությունյան-Բնության մասին
Յուրա Սահակյան- Բնության մասին
Իննա Ջաբուրյան — Բնության մասին
Եվա Հովհաննիսյան- Բնության մասին
Արսինե Բադալյան- Եղանակի մասին
Լորի Նիքոլեյան- Կլիմայի մասին