Բնագիտության նախագծերի ամփոփ ներկայացում

«Մխիթար  Սեբաստացի» կրթահամալիրում երկրորդ տարին է, ինչ բնագիտություն եմ դասավանդում, ինձ համար անընդհատ և շարունակ  տարբեր աշխատանքներ կատարելու, իրագործելու տարի էր, իր բազմաբովանդակ նախագծերով: Ամփոփ կներկայացնեմ իմ այս տարվա մի քանի նախագծերի հաշվետվությունը:
Սեպտեմբեր  ամսից սկսած աշխատել ենք Սիենայի հրապարակում, Հյուսիսային դպրոցի սովորողների և  տարատարիք ճամբարականների հետ: Սովորողները մեծ ոգևորությամբ մասնակցում էին աշխատանքներին, սկսած հողը փորելուց, հողը  մաղելուց, ճեմուղիներ ստեղծելուց:  Սովորողները  մուրճով սալաքարերը ամրացնում էին,  ամեն մեկը հերթով, սիրով աշխատում էին քանդակագործ ընկեր Հովհաննեսի հետ: Սովորողների մոտ նկատելի էր ոգևորությունը, ժամեր էին հաշվում աշխատանքին մասնակցելու համար, իրենք ընկերներով հերթականություն էին պահում, հանկարծ հերթը չխառնեն, բակ դուրս գան աշխատելու, սա էլ մի փոքրիկ դպրոց էր սովորողների համար նոր արհեստ սովորելու և կիրառելու: Նույնիսկ աշնանային արձակուրդի ընթացքում էին դպրոց հաճախում, կիսատ աշխատանքները շարունակում:
Սիենայի հրապարակում խաղողատունկ էլ իրականացրեցինք: Երկու ամիս աշխատելուց հետո, տոնեցինք Սիենայի նորամուտը:  Սա էլ երկամսյա աշխատանքների արդյունքը՝  Սիենայի հրապարակի:

Երկրորդ նախագիծը, որ իրականացրեցինք թափոնների տեսակավորում նախագիծն էր, որը նույնպես իրականացրեցինք սովորողների հետ, սովորողները տեսակավորում էին, կշռում, այնուհետև տեղափոխում են գրադարան,  վերամշակման գործարան,  ուսումնական  ագարակ: Տեղեկացված էին տեսակավորման տեխնոլոգիային, ով էլ չգիտեր՝  սովորեցնում էին:  Թափոնների տեսակավորման նախագծի ամփոփումն՝այստեղ:
Բնագիտության դասավանդման բաղադրիչներից է ուսումնական  ճամփորդությունը այն էլ եռօրյա,  այդ օրերի ընթացքում կարողանում ես լավ ճանաչել սովորողներին, նրանց հետ բարձունք հաղթահարել, ճանապարհին զրուցել բույսերի օգտակար  և բուժիչ հատկությունների մասին, ինչպես նաև ալոճի, մասուրի, խոտաբույսերի հավաք  իրականացնել:
Արատեսյան եռօրյա ճամփորդությունը, երբ ամփոփում ես, տեսնում ես ճամփորդության կարևորությունը սովորողի կյանքում   և ձևավորված ինքնուրույնությունը:

Շարունակեցի  իրականացնել  մի նախագիծ  երկրագործությունը՝ որպես  հանրակրթություն,  սովորողների հետ բույսեր ենք տնկում,   միջավայրի խնամք,  խաղողի դասավորումգինու պատրաստում  և  ավելացնում  ենք խմորիչներ,   ինչպես նաև բակային աշխատանքներ: 
Հիշում եմ, ինչ խանդավառությամբ էին մեր գինեգործները պատրաստվել գինու ստեղծման արարողությանը, որը ուղեկցվեց երգով: Մանրամասն  նախագծի  ամփոփման մեջ:
Որոշ ժամանակ անց նախագիծը անվանեցինք երկրագործությունը` որպես ուղիղ ճանապարհ և սովորողների հետ իրականացրեցինք հետաքրքիր, ուսուցողական մի շարք աշխատանքներ: Սովորողները ինչպես ֆիզիկական միջավայրում, այնպես էլ առցանց միջավայրում սիրով մասնակցեցին  նախագծին, ամեն մեկը իր համար « որպես ուղիղ ճանապարհ» ընտրած, իր մտքով, իր պատկերացմամբ,  ծնողի,  ընկերների օգնությամբ կատարեց և իրագործեց այդ նախագիծը, որպես մանկավարժություն,  որպես ուսում,  կարողություն և հմտություն, ինչպես սովորողը  սովորեց, այնպես  էլ սովորեցրեց և փոխանցեց իր միտքը, իր գիտելիքները,  իր փորձը ընկերներին և ստեղծելով մեծ շղթայական կապ, որից   նոր բան վերցնում ես  և քայլում ես առաջ: Սովորողները՝ տատիկին, հայրիկին մասնակից դարձնելով իրենց գարնանային, պարտիզապուրակային աշխատանքներին, մասնակից դարձնելով մեդիամիջավայրին, իրենց ընտանեկան կրթությանը, այսպիսի մի նախագծի ամփոփում կազմեցի, սովորողների բլոգներից հղումները  ամփոփելով:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s