Երկրաշարժ․ հետաքրքիր է իմանալ

imagesCA062FJW

Պարզվում է, որ մոտալուտ երկրաշարժի վտանգը կանխազգում եմ կենդանիները: Թե ինչպես է հաջողվում կենդանիներին իմանալ դրա մասին, առ այսօր հայտնի չէ: Հնարավոր է, որ նրանք զգում են օդի էլեկտրականացումը կամ որսում ջրի, օդի, լեռնային ապարների ամենաթույլ տատանումները: Բայց բոլոր դեպքերում, հենց որ կենդանին զգում է բնական աղետի մոտենալը անմիջապես միջոցներ է ձեռնարկում իր և իր ձագերի փրկության համար:
Ընտանի կենդանիները շտապում են դուրս գալ շինություններից, փնտրում ազատ բաց տարածք: Կրծողները լքում են իրենց բները: Թռչունները՝ ձգտում հնարավորինս հեռանալ վտանգավոր գոտուց:
Եթե երկրաշարժը տեղի է ունենում ամռանը, ապա օձերը, որդերը, մեղուները, գորտերն ու զատիկները արթնանում են ձմեռային քնից ե դուրս գալիս իրենց ապաստաններից: Նույնիսկ ակվարիումի ձկնիկները փորձում են դուրս ցատկել ջրից:
Պատմում են, որ 1908 թվականին Մեսինայում տեղի ունեցած երկրաշարժից առաջ Մենելիկ անունով շունը գիշերվա կեսին արթնացրեց տերերին: Նա հաչում էր, կաղկանձում, բռնում մարդկանց թևերից ու շալվարներից, քարշ տալիս փողոց: Մենելիկի տերերը՝ շրջիկ դերասանախումբը, հայհոյելով շանը, դուրս եկան հյուրանոցի բակ: Իսկ մի քանի րոպե անց հողը երերաց, և հյուրանոցը փլվեց:

Оставьте комментарий