Պարտիզապուրակային գործունեություն
Բույսերի և կենդանիների խնամք
Բույսերի խնամք ընտրությամբ գործունեությունը կրտսեր դպրոցի 4-5-րդ դասարաններում նախատեսվում է շաբաթական 4 ժամ:
Բույսերի և կենդանիների խնամքի ընտրության գործունեության նպատակն է՝ սովորողին փոխանցել տանը, բակում և ընդհանրապես շրջակա միջավայրում բույսերին և կենդանիներին խնամելու, պահելու կարողություններ և հմտություններ:
Բույսերի և կենդանիների խնամքի ուսումնական միջավայր է`
- կրթահամալիրի Ագարակը
- ջերմոց-լաբորատորիաները
- դպրոցի արտաքին և ներքին բակերը:
Ընտրությամբ գործունեության բույսերի և կենդանիների խնամք ընտրած սովորողները դառնում են իրենց տարածքի պարտիզպանները, նրանք դառնում են ավելի ուշադիր իրենց շրջապատող աշխարհի նկատմամբ և սովորում են պահպանել շրջակա միջավայրը:
Բույսերի խնամք ընտրությամբ գործունեության ժամանակ սովորողները կիրականացնեն հետևյալ նախագծերը.
Ուսումնական աշուն 2019, նախագիծ
Երկրագործությունը՝ որպես հանրակրթություն