Երկրագործությունը՝ որպես հանրակրթություն 2019-2020

Իրականացման տևողությունը՝  երկարաժամկետ

Մասնակիցներ՝  պարտիզապուրակային գործունեությամբ ընտրովի խումբ

Կրթական պարտեզի սարալանջում  կսկսենք  «Սարալանջի խաղողի այգի» ծրագրի աշխատանքները։  Նաև Հյուսիսային դպրոց-պարտեզում մեկնարկ կտանք  խաղողի տնկիների ավելացմանը : Պարտիզապուրակային ընտրության գործունեությամ ժամը  կանցկացնենք սարալանջում և դպրոցում, որտեղ կկատարենք մաքրման աշխատանքներ: Աշխատանքի արդյունքում, ակոսները, հողը կմաքրենք միջին և խոշոր քարերից։ Մի քանի օր, և քրտնաջան աշխատանքների շնորհիվ սարալանջը կդառնա բարեբեր հողի մասնիկ, որը հետագայում կծառայի խաղողի այգիների տեսքով։

Նպատակը`

  • Համագործակցություն դպրոցի պարտիզպանի հետ:
  • Ձևավորել ինքնուրույն, ազատ, անկաշկանդ անհատներ` բաց, ներառական միջավայրում:
  • Ունենալ սովորող — պարտիզպաններ
  • Զարգացնել հոգատար վերաբերմունք  բնության  նկատմամբ:
  • Շրջապատը հետազոտելու, խնամելու, պահպանելու, բարեկարգելու կարողությունների զարգացում

Նախագծի արդյունքում

  • Խնամված խաղողի վազեր
  • Պարտիզպան ճամբարական- ջոկատավար

Նախագծի արդյունքում սովորողները ամբողջացնում և ավելացնում  են իրենց գիտելիքները  խաղողը էտելու, աճեցնելու, խնամելու, պահպանելու վերաբերյալ: Կսովորեն նաև իրենց տանը խաղողի վազեր մշակել: Ամեն օրվա   պատումը  ամփոփել  բլոգում՝ նկարաշարերի, տեսանյութերի տեսքով:

Նախագծի արդյունքները՝ այստեղ:

 

Оставьте комментарий