Կրթական պարտեզ ուսումնական նախագիծ

պԿրթական պարտեզ ուսումնական նախագիծ

Իրականացման տևողությունը՝  շուրջտարյա

Մասնակիցներ՝  պարտիզապուրակային գործունեությամբ ընտրովի խումբ

Նպատակը`

  • Համագործակցություն դպրոցի պարտիզպանի, կրթահամալիրի Ագարակի աշխատակիցների հետ:
  • Ձեւավորել ինքնուրույն, ազատ, անկաշկանդ անհատներ` բաց, ներառական միջավայրում:
  • Ունենալ սովորող — պարտիզպաններ:
  • Կենդանիների խնամք
  • Զարգացնել հոգատար վերաբերմունք  բնության և կենդանիների  նկատմամբ:
  • Շրջապատը հետազոտելու, խնամելու, պահպանելու, բարեկարգելու կարողությունների զարգացում:
  • Դպրոցի արտաքին և ներքին բակերի, հարակից տարածքների, պարտեզների եւ պուրակների  խնամք, բարեկարգում:
  • Ճիմապատված լանջերի, խնամված, մաքուր միջավայրի ստեղծում:

Նախատեսվող ուսումնական ճամփորդություններ՝ այցելել  կրթահամալիրի ուսումնական ագարակ, ջերմոց լաբորատորիա

Նախագծի արդյունքում

  • Բարեկարգ, կանաչապատ, խնամված միջավայր
  • Պարտիզպան ճամբարական- ջոկատավար

Նախագծի արդյունքում սովորողները ամբողջացնում և ավելացնում  են իրենց գիտելիքները  շրջակա միջավայրի պահպանության, կենդանիների խնամքի վերաբերյալ: Կսովորեն տանը խնամել բույսեր: Ամեն օրվա   պատումը  ամփոփել  բլոգում՝ նկարաշարերի, տեսանյութերի տեսքով:

Նախագծի արդյունքները՝ այստեղ: