Աղերը բարդ նյութեր են, որոնք կազմված են մետաղների ատոմներից և թթվային մնացորդներից։
Աղերն անվանելիս տալիս են նրա բաղադրության մեջ մտնող մետաղի և թթվային մնացորդի անունը։
Ծծմբական թթվի աղերն անվանում են սուլֆատներ:
Օրինակ՝
Նատրիումի սուլֆատ` Na2SO4, կալցիումի սուլֆատ` CaSO4, պղնձի սուլֆատ` CuSO4:
Ազոտական թթվի աղերն անվանում են նիտրատներ:
Կալիումի նիտրատ՝ KNO3, նատրիումի նիտրատ՝ NaNO3, արծաթի նիտրատ՝ AgNO3:
Աղաթթվի աղերն անվանում են քլորիդներ:
Օրինակ՝
Նատրիումի քլորիդ (NaCl) (մեզ հայտնի կերակրի աղ), արծաթի քլորիդ` (AgCl):
Բոլոր աղերը պինդ նյութեր են, կարող են լինել գունավոր և անգույն, ջրում լավ լուծվող (NaCl), NaNO3 և վատ լուծվող (AgCl), CaCO3:
![world-gourmet-sea-salt-sampler-6.jpg](https://resources.cdn.imdproc.am/7d92357e-c6a0-442d-8137-5a5e5d2a4091/world-gourmet-sea-salt-sampler-6-w373.jpg)
Աղերի կիրառումը
Աղերը լայն կիրառություն ունեն կենցաղում: Կերակրի աղը կամ նատրիումի քլորիդը (NaCl) անփոխարինելի է սննդի մեջ:
Հրուշակեղենի և հանքային ջրերի արտադրությունում օգտագործում են նատրիումի հիդրոկարբոնատը NaHCO3` սննդի սոդան:
Оճառի նաև ապակու արտադրության մեջ օգտագործվում է նատրիումի կարբոնատը Na2CO3, որը հայտնի է նաև լվացքի սոդա անվանմամբ:
![bicarbonato.jpg](https://resources.cdn.imdproc.am/9c1eaaa9-0ad3-4746-95b5-1d7bb7599a07/bicarbonato-w404.jpg)
Շինարարության մեջ լայն կիրառություն ունի կրաքարը` CaCO3, գիպսը, որ ևս աղ է:
Գիպսն օգտագործվում է նաև բժշկության մեջ՝ ատամնատեխնիկայում, ոսկրաբուժությունում:
![dz280114_skulpturi_ot_hartia_x264-104621-810x0.jpg](https://resources.cdn.imdproc.am/7e567d84-57ec-46fc-b1ca-2dc6b33ed8e9/dz280114_skulpturi_ot_hartia_x264-104621-810x0-w399.jpg)
Կան աղեր, որոնք օգտագործվում են գյուղատնտեսության մեջ որպես պարարտանյութ կամ թունաքիմիկատ:
Օրինակ՝ նատրիումական, կալիումական սելիտրաները պարարտանյութեր են: Իսկ պղնձի սուլֆատը՝ CuSO4-ը, թունաքիմիկատ:
![Картинка-1.-min-2-5.jpg](https://resources.cdn.imdproc.am/9b308767-4116-4d8d-869c-3dee13adfef7/%D0%9A%D0%B0%D1%80%D1%82%D0%B8%D0%BD%D0%BA%D0%B0-1.-min-2-5-w411.jpg)
Անօրգանական բարդ նյութերը մեր շրջապատում
Նյութերը լինում են պարզ և բարդ: Պարզ նյութերը բաղկացած են մեկ տարրից, իսկ բարդերը՝ մեկից ավելի տարրերից:
Անօրգանական բարդ նյութերն այն նյութերն են, որոնց կազմի մեջ չի մտնում ածխածին, բացի կարբիդներից, ցիանիդներից, կարբոնատներից, ածխածնի օքսիդից:
Անօրգանական բարդ նյութեր են որոշ օքսիդները, հիմքերը, թթուները, աղերը:
Հարցեր՝
1.Արդյո՞ք աղերը բարդ նյութեր են:
2.Թվարկե՛ք կենցաղում օգտագործվող մի քանի աղեր:
3.Ո՞ր աղերն են օգտագործվում գյուղատնտեսության մեջ: