Ճամփորդություն դեպի Բջնի

Մայիսյան 17-րդ հավաքի, Ելք ստուգատեսի շրջանակում պատրաստվում ենք իրականացնել ճամփորդություն դեպի Բջնի:

Читать далее «Ճամփորդություն դեպի Բջնի»

Բակտերիաների դերը բնության մեջ

Բակտերիաներն ունեն կենդանի օրգանիզմներին բնորոշ հատկությունները՝ աճ, զարգացում, նյութափոխանակություն, բազմացում և այլն:
Մանրէներն այնքան փոքր են, որ անզեն աչքով տե­սանելի չեն: Դրանք տեսանելի են դառնում միայն խոշորացնող սարքերի օգնությամբ: Հոլանդացի վարպետ և բնագետ Անտոնի վան Լևենհուկը, այդպիսի մի պարզ սարք ստեղծելով, բացահայտեց մանրէները: Մանրէների մի մեծ մասը բակտերիաներն են: Դրանք պարզունակ միաբջիջ օրգանիզմներ են, որոնք սնվում, շարժվում, կիսվում և բազմանում են, օժտված են նաև այլ հատկություններով:  Բակտերիաները տարբեր ձևի են՝ ցուպիկաձև, գնդաձև, ստորակետաձև, պարուրաձև և այլն: Այդ ձևն ապահովվում է որոշա­կի լավ արտահայտված արտաքին կառույցով, որր շրջապատում է բակ­տերիան: Նման կառույցը նաև պաշտպանում է բակտերիան միջավայրի տարբեր անբարենպաստ գործոններից, օրինակ՝ սուր առարկաներից, բարձր ջերմաստիճանից կամ ճնշումից, քիմիական տարբեր նյութերից: Բակտերիաները շատ կայուն են:

Читать далее «Բակտերիաների դերը բնության մեջ»

Օրգանիզմների փոխադարձ կապը և հարմարվածությունը շրջակա միջավայրի պայմաններին

Օրգանիզմների փոխադարձ կապը: Կենդանի օրգանիզմների միջև կան շատ հետաքրքիր, բազմապիսի կապեր: Դրանք պայմանավորում են կենդանի օրգանիզմների սնունդը, ապահովում նրանց բազմացումը և տա­րածումը բնության մեջ, կենդանի օրգանիզմների թվաքանակը: Այդ կա­պերն այդքան էլ պարզ չեն, դրանք կարող են լինել ուղղակի և անուղղակի: Շրջակա միջավայրում մի բույսը կամ կենդանին, սովորա­բար փոխազդում է մի քանի այլ բույսերի և տարբեր կենդանիների հետ: Այդ կապերն այնքան կարևոր են, որ մի բույսի կամ կենդանու անհետացումը կարող է անդրադառնալ մյուս բույսի կամ կենդանու վրա:

Կենդանի օրգանիզմների փոխադարձ կապերը հաճախ որոշվում են նաև նրանց միայնակ կամ խմբային կենսակերպով:

Читать далее «Օրգանիզմների փոխադարձ կապը և հարմարվածությունը շրջակա միջավայրի պայմաններին»

Հյուսիսափայլ ռադիո #4

Մայիսյան հավաքի 2-րդ շաբաթվա առաջին օրը Հյուսիսային դպրոցի «Հյուսիսափայլ» ռադիոյի եթերում՝

Օրվա ռադիոհաղորդավարներ՝ Անի Մանուսյան, Արեգ Տոնոյան

Ռադիոհաղորդման պատասխանատու՝ Անժելա Բլեյան