Рубрика: Ֆլեշմոբ
Բնագիտության ֆլեշմոբ
Հունվար ամսվա բնագիտության ֆլեշմոբ
Երկրորդ մակարդակ
Առաջադրանք.
1. Ի՞նչ նյութ են պարունակում կարտոֆիլը և հացը, եթե նրանց վրա յոդի լուծույթ կաթեցնելու հետևանքով նրանք ստանում են կապույտ գույն: Պատրաստի՛ր տեսանյութ:
Բնագիտության ֆլեշմոբ, երկրորդ մակարդակ
1. Երկրի մակերևույթի հիմնական ձևերը …… ու……. են:
2. Երկրի մակերևույթի բարձրադիր տեղամասերը, որոնք ծովի մակարդակից մի քանի մետր բարձրության վրա են, կոչվում են ……:
3. Ծովի մակարդակից տեղանքի ունեցած բարձրությունը անվանում են …..:
4. …. բարձրությունը, հաշված ստորոտից, անվանում են …:
5. Երիտասարդ …. ունեն համեմատաբար մեծ բարձրություն, սրածայր գագաթներ և զառիթափ լանջեր:
6. Պատմի՛ր և տեսանյութ պատրաստիր այդ տեղամասի մասին, որտե՞ղ դու այցելել ես:
Մարտ ամսվա բնագիտության ֆլեշմոբ, երկրորդ մակարդակ
Բնագիտության ֆլեշմոբ երկրորդ մակարդակ
Առաջադրանք.
Երկրի մակերևույթի վերին բերրի, փխրուն շերտը ——— է, որտեղ աճում են բույսերի մեծ մասը:
Կատարենք հետևյալ փորձերն ու հետազոտությունները: Ծանոթանանք նրա բաղադրությանը, տեսնենք թե ի՞նչ նյութեր կան նրա կազմի մեջ:
Զգուշացում. Անվտանգության նկատառումներից ելնելով խորհուրդ է տրվում փորձերն իրականացնել մեծահասակների ներկայությամբ, պատշգամբում:
1.Վերցրեք հողի մի կտոր և լցրեք ջրի մեջ: Տեսնում եք, որ ջրում անմիջապես հայտնվում են պղպջակներ: Ինչպես բացատրել դա, ո՞րն է դրա պատճառը….
Պատասխան՝
Читать далее «Մարտ ամսվա բնագիտության ֆլեշմոբ, երկրորդ մակարդակ»
Նոյեմբեր ամսվա ֆլեշմոբ
Կռահիր, թե բնության ո՞ր երևույթների մասին է խոսքը և առաջադրանքները կատարիր փորձելով ներգրավել նաև ընտանիքիդ անդամներին.
Այդ երևույթների ընթացքում նյութը, որից կազմված կամ պատրաստված է տվյալ մարմինը, չի փոխակերպվում այլ նյութի: Այդպիսի երևույթները կոչվում են …
1. Այդ երևույթների ընթացքում նյութերը (մարմինները) փոխում են իրենց …:
2. Կատարիր նշված երևույթներին առընչվող բնագիտական փորձեր, նկարագրի՛ր և մեկնաբանի՛ր:
3. Նմանատիպ երևույթներ են արդյոք լուծումը, մանրացումը, գոլորշացումը: Ինչու՞:
4. Վերցրե՛ք կերակրի խոշոր աղ, մանրացրե՛ք, լուծե՛ք ջրում, ապա զտե՛ք ստացված լուծույթը և ջուրը գոլորշացնելով՝ կրկին ստացե՛ք աղ: Կատարե՛ք և մեկնաբանե՛ք:
5. Բերել առօրյա կյանքում, կենցաղում հանդիպած այդպիսի երևույթների օրինակներ:
Պատասխանը կարող եք ուղարկել տեսանյութի տեսքով