Սերմնացան

Սովորողների կատարած աշխատանքները՝

էլիս Խեչոյան և Հասմիկ Սարգսյան
Լաուրա Սարգսյան
Մելանյա Քեքեջյան

Սերմնացան.ուսումնական նախագիծ

Մասնակիցներ՝  Հյուսիսային դպրոց- պարտեզի սովորողներ

Նախագծի տևողությունը՝ շուրջտարյա

Նպատակը՝

  1.  Էկոլոգիապես մաքուր կանաչիների տեսակների, ծաղիկների աճեցում դրսում և սենյակային պայմաններում: Ինչպես նաև գազոնների սերմերի ցանում:
  2. Սովորողներին  կանաչիների, ծաղիկների բազմացումը սերմերով տեխնոլոգիայի ծանոթացում, և նոր կարողությունների հաղորդում:
  3. Ինչպես այդ կանաչիներից, ծաղիկներից  ստանալ սերմեր (ծաղկեցում, փոշոտում, արհեստական փոշոտում):
  4. Ստացված սերմերի օգտագործում, ցանում և ցիկլի կրկնում:
  5. Բույսերի տեխնոլոգիական նոր կարողությունների ձեռք բերում:

Ընթացքը՝ 

  1. Սովորողների հետ  տեխնոլոգիական լաբորատորիաներում  սերմերի ցանում, ծլեցում և հետևում աճման գործընթացին:
  2. Ծաղկած բույսերից սերմերի հավաքում, մաքրում և պահպանում:
  3. Պահպանված սերմերի օգտագործում:

Արդյունքը՝

  1. Սենյակային պայմաններում, գազոնների, կանաչիների և՜ ծաղկում, և ՜փոշոտում, և՜ սերմերի հավաքում:
  2. Սովորողների մոտ  բույսերի սերմերով աճեցման տեխնոլոգիական հմտությունների ու կարողությունների ձեռք բերում ու ամրապնդում: