Рубрика: Ուսումնական ճամփորդություն 2021-2022
Ճամփորդություն դեպի Բջնի

Մայիսյան 17-րդ հավաքի, Ելք ստուգատեսի շրջանակում պատրաստվում ենք իրականացնել ճամփորդություն դեպի Բջնի:
Բարձունքի նվաճում. Կոշ ամրոց (Աղջկա բերդ)

Արագածոտն մարզ, Կոշ գյուղ
Ճամփորդության ընթացքում իրականացվող նախագծեր՝
- բարձունքի նվաճում՝ Սբ. Ստեփանոս եկեղեցի (7-րդ.), Սբ. Գևորգ եկեղեցի (19-րդ.), Կոշի ամրոց (Աղջկա բերդ, 13-րդ դար)
- «Ուսումնական ժամերգություն» , Ազգային խաղեր, պարերգեր — պատասխանատու՝ Հասմիկ Մաթևոսյան
- «Կոմիտասյան օրեր», կոմիտասյան ընթերցումներ, երգեր, պարերգեր Աղջկա բերդում, Վարդանի աղբյուրում — պատասխանատուներ՝ Քրիստինե Շահբազյան, Հասմիկ Մաթևոսյան, Սուսաննա Պետրոսյան
- «Ճամփորդ բնագետները» —պատասխանատու՝ Անժելա Բլեյան
- քայլք գյուղում, հարցազրույցներ բնակիչների հետ
Կրթական շքերթ. Գիտելիքի օրը բարձունքին
Ուսումնահայրենագիտական ճամփորդություն Գեղարքունիքի մարզ՝ Զովաբեր համայնք:
Ճամփորդության օրը՝ սեպտեմբերի 4
Տևողությունը՝ 10:00-16:00
Մեկնում՝ 10:00 Սբ. Երրորդություն եկեղեցու բակից
Վերադարձը՝ 16։00 — Սբ. Երրորդություն եկեղեցի
Ճանապարհային քարտեզ
Երթուղին- Սուրբ Երրորդությունից, Երևան-Հրազդան-Զովաբեր, վերադարձը՝ Զովաբեր — Հրազդան-Երևան երթուղով։
Քայլք․ Հյուսիսային դպրոց – Ֆիզիկայի գիտավան երթուղով
Սեպտեմբերի 1-ին Հյուսիսային դպրոցի 5-րդ դասարանի սովորողների հետ իրականացրեցինք քայլք․
Հյուսիսային դպրոց – Ֆիզիկայի գիտավան երթուղով՝ մասնակցելու հանրային կյանքին, բարձրացնելու իրավագիտակցություն և պատասխանատվություն։
«Ֆիզգոռոդոկ»-ում նախաձեռնվել է կառուցել 12 հարկանի շենք՝ ստորգետնյա կայանատեղիով: Սակայն բնակիչները դեմ են: Նրանց խոսքերով, շենքի կառուցումն ապօրինի է: