Ագարակում

Ընտրության խմբերով ընկեր Շողիկ հետ այցելեցինք Ագարակ՝ կերակրեցինք թռչուններին, ավանակին: Սովորողները հաճույքով էին կերակրում և տեղեկանում նրանց մասին։

Բնագիտության դասը ՝ագարակում

 

Հյուսիսային դպրոցի չորրորդ  դասարանի սովորողների հետ այցելեցինք ուսումնական ագարակ: Սովորողները իրենց հետ վերցրել էին խնձոր և գազար կենդանիներին կերակրելու համար: Հաճույքով ընկեր Էդգարի հետ կերակրեցինք,  ունեցանք հետաքրքիր և ուսուցողական բնագիտական դաս:

Ուսումնական Ագարակ

Մասնակիցներ՝  Հյուսիսային դպրոց-պարտեզի սովորողներ

Ժամկետը՝ շուրջտարյա

Նպատակը՝ Շփում կենդանիների հետ, խնամքի ճիշտ մեթոդների սովորում և կիրառում:  Կենդանիների շփման միջոցով հաղթահարել հոգեբանական խնդիրներ: Ճանաչել կենդանիներին:  Տեղեկանալ նրանց մասին:   Իմանալ, թե որ կենդանին ինչպես է սնվում:  Ինչպես են կենդանիներին անվանակոչում:

Ընթացքը՝ Սովորողների հետ   այցելություններ Ագարակ, որտեղ նրանք սովորում են ինչ գործիքներից օգտվել, ինչպես օգտվել և խնամել, ինչպես և ինչով կերակրել  կենդանիներին:

Արդյունքը՝ Սովորողներ, որոնց մեջ ձևավորվել են սեր բնության և կենդանիների հանդեպ, որն էլ իր հերթին թույլ կտա ունենալ հոգատար, կենդանասեր քաղաքացի: