Գարնանային ճամբար, 4-րդ օր

Հյուսիսային դպրոցում առավոտյան օրը սկսեցինք ընդհանուր պարապմունքով՝ պատրաստվելով Բաց մեզ Տէր զդուռն ողորմութեան․․․դասավանդողների ուրբաթ-համերգին։

Ծառզարդարին ընդառաջ կրթական պարտեզում երկրագործական տարբեր աշխատանքներ իրականացրեցինք, այնուհետև «Վիգեն Ավետիս» քանդակի դպրոցում  մասնակցեցինք կավագործության պարապմունքին։

Читать далее «Գարնանային ճամբար, 4-րդ օր»

Գարնանային ճամբար, 2-րդ օր

Ճամբարային օրը Հյուսիսային դպրոցում մարզական էր: Առավոտյան օրը սկսեցինք ընդհանուր պարապմունքով՝ երգուսուցմամբ և ուրբաթ օրվա ուսումնական ժամերգությանն ընդառաջ՝ հոգևոր ընթերցումներով:

Ճամբարային օրը շարունակվեց կրթական պարտեզում՝ երկրագործական տարբեր աշխատանքների իրականացմամբ և հեծանվավարությամբ:

Ճամբարային օրվա վերջում դասավանդողներով մասնակցեցինք մարզական ակումբների պարապմունքներին:

Տեսանյութը՝ Սեդա Վիրաբյանի

Գարնանային ճամբարը Հյուսիսում

Մարտի 22-ին մեկնարկեց մանկավարժական աշխատողների գարնանային բաց ճամբարը: Առավոտյան Հյուսիսային դպրոցում օրն սկսեցինք ճամբարային ընդհանուր պարապմունքով՝ պարուրուսուցմամբ, երգուսուցմամբ:

Տեսանյութը՝ Քրիստինե Շահբազյանի

Читать далее «Գարնանային ճամբարը Հյուսիսում»

Այսօրը Հյուսիսում

Օրը սկսեցինք պարտիզապուրակային աշխատանքներով. հյուսիսի ծաղկանոցները մաքրեցինք մոլախոտերից,  պատերը կանաչապատեցինք «Իպոմեա» կոչվող մագլցող բույսով, տարածքը մաքրեցինք աղբից: Արտակ Ռշտունու ցուցումներով, օգնությամբ խաղողի վազերով ստեղծեցինք կանաչ ցանկապատ հարավ-արևմտյան լանջում:

Տեսանյութը՝  Դիաննա Գևորգյանի

 

Օրը Հյուսիսում

Հյուսիսում օրն աշխատանքային էր: Առավոտյան կարճ քննարկումից հետո, կատարեցինք աշխատանքի բաժանում և անցանք գործի: Դասավանդողների մի մասը կատարեց Հարավ-արևելյան լանջի բարեկարգման հետ կապված աշխատանքներ, ճեմուղին մաքրեցինք մոլախոտերից, խնամեցինք ներսի և դրսի բույսերը: Այսօր Հյուսիսային դպրոցի 1-ին դասարանցիների «Մուտք» ճամբարի առաջին օրն էր: Ընդմիջումից հետո աշխատեցինք փոքր խմբերով, քննարկեցինք արտակարգ սեպտեմբերին ուսումնական պրոցեսը կազմակերպելու ուղեցույցը:

Տեսանյութը՝ Սիդոնյա Վիրաբյանի