Ճամփորդության վայր՝ Արատեսի դպրական կենտրոն Читать далее «Եռօրյա ճամբարում Արատեսի դպրական կենտրոնում»
Рубрика: Ճամփորդական նախագծեր
Բարձունքի հաղթահարում. նախագիծ
Բարձունքը`
Ծաղկունյաց լեռնաշղթայի փեշեր Թուխ Մանուկ եկեղեցու բարձունք ծովի մակարդակից 1970 մետր բարձրության վրա
Ժամկետը` Մայիսի 31
Մասնակիցներ`
Հյուսիսային դպրոցի 1-ին դասարանի սովորողներ,ծնողներ
Ճամփորդության երթուղին
Երևան- Ապարանի հուշահամալիր- Լուսագյուղ-Թուխ Մանուկ
https://goo.gl/maps/vcx2YgWN97x1GACn8
Նպատակը և խնդիրները
- Ճանաչել և ուսումնասիրել տվյալ տարածքը, բնակավայրը
- Ճանաչողական հմտությունների ձևավորում սովորողների մոտ
- Զարգացնել բարձունք հաղթահարելու կարողությունների ձևավորում
- Իսկական հարսանիք. ազգային օպերա 2019. Տիկնի պսակ
- Համբարձման ծես նախագիծ: Ամփոփում
- Խմբով աշխատելու և ճամփորդելու կարողությունների ձևավորում և զարգացում
- Մեդիահմտությունների զարգացում. փորձել օգտագործել նկարելու և լուսանկարելու կարողություններն ու հմտությունները
Նախագծի իրականացման ընթացքը (ընդհանուր նկարագրություն)
Սովորողները`
• Ծնողների և մեծերի օգնությամբ տեղեկությունների հավաքում բնակավայրի, բարձունքի մասին:
• Ճամփորդական կանոնների են մշակում:
• Տեղում հանրօգուտ աշխատանքի իրականացում:
Նախագիծն իրականացվում է երեք փուլով՝
• Նախապատրաստում
• Ճամփորդություն
• Ամփոփում
Նախապատրաստական փուլում սովորողների հետ համացանցից և այլ տեղեկատվական աղբյուրներից հավաքել տեղեկություններ բարձունքի մասին: Սովորողները պատրաստում են տեսանյութեր և ներկայացնում, թե ինչպես են պատրաստվում ճամփորդությանը (ճամփորդական կանոններ, հանդերձանք, ուսապարկի պարունակություն, բժշկական արկղիկ): Ծնողների, ուսուցչի օգնությամբ սովորողները նախապես ծանոթանում են եղանակի տեսությանը:
Ճամփորդության ընթացքում հաղթահարելով նախատեսված բարձունքը՝ ծածանել եռագույնը: Կատարել հանրօգուտ աշխատանք նշված վայրում: Ամփոփել Համբարձման ծես նախագիծը:
Ճամփորդության ընթացքն ամփոփվում է ճամփորդության մասին պատումներով, ֆոտոպատումներով, տեսաֆիլմերով, որոնք կամփոփենք դասարանական բլոգում:
Ուսումնական ճամփորդություն դեպի Խնկո-Ապոր անվան գրադարան
Մասնակիցներ — Հյուսիսային դպրոցի 1-ին դասարանցիներ
Ճամփորդության վայրը — Խնկո -Ապոր անվան մանկական գրադարան
Նպատակը և խնդիրները. Читать далее «Ուսումնական ճամփորդություն դեպի Խնկո-Ապոր անվան գրադարան»
Այցելություն ԱՄ-ԷՍԿԱ, ճամփորդական նախագիծ
29.01.2019
10:00-14:00
Ճամփորդական նախագիծ
Նպատակը՝ ծանոթանալ թափոնի վերամշակման աշխատանքներին, իրականացնել տվյալ տեսակի թափոնների սորտավորում, ձեռք բերել պայմանավորվածութուն՝ վերամշակման հանձնելու մեր հավաքած թափոնը։
«ԱՄ-Էսկա»-ն զբաղվում է անվադողերի վերամշակմամբ, որի արդյունքում ստացվում է տեխնիկական ածխածին, դիզելային վառելիք և մետաղաջարդ: Վերամշակում են նաև բանեցված յուղեր, պլաստիկ թափոններ, տոպրակներ, քարթրիջներ, ֆայլեր և այլ օֆիսային պինդ թափոններ, գովազդային բաններներ (պոլիպրոպիլեն), կենցաղային տեխնիկա (պոլիստիրոլ):
Հասցե` Արզնու խճուղի 2/1/2,
Աբովյան, Հայաստան
Աշխ. ժամեր՝ Երկ-Ուրբ, 09:00-18:00
077 442 733
infoeska.am
Մասնակիցներ՝ էկո-զինվորների ջոկատ
Անժելա Բլեյան
Հայկուհի Հովհաննիսյան
Վահե Մակվեթյան
Յուրա Սահակյան
Ալեն Մանգասարյան
Հայկ Թումասյան
Կարեն Վարդանյան
Գևորգ Վարդանյան
Սոնա Սարգսյան
Էլիս Խեչոյան
Աննա Մարիա Մարգարյան
Ատրինե Մարգարյան
Բաբկեն Շահինյան
Նատալի Մովսիսյան
Հենրիկ Կարապետյան
Էրիկ Օհանյան
Ձմեռային խաղեր․Չմշկասահք․Ճամփորդական նախագիծ
Վայրը՝ Իրինա Ռոդնինայի գեղասահքի դպրոց
Մասնակիցներ՝ Հյուսիային դպրոցի 4-5 դաս․ ճամբարային ջոկատներ, ջոկատավարներ
Օր՝ Հունվարի 25, Ժամը՝ 10:00-13:30
Նպատակը՝ Սովորողների մոտ գեղասահքի հմտությունների ձեռքբերում. մարզական ձմեռային խաղեր:
Երթուղի՝ Հյուսիսային դպրոցից Իսակովի պողոտա՝ Իրինա Ռոդնինայի գեղասահքի դպրոց.
Երթուղու նկարագրությունը՝ դուրս ենք գալիս Րաֆֆու 69/1 հասցեից դեպի Իսակովի պողոտա։
Պատասխանատուներ՝ Ռիմա Քեքեջյան, Անժելա Բլեյան, Աննա Ֆրանգյան
Ուղեկցող մարզիկ՝ Մարզական ակումբի ղեկավար՝ Միքայել Ղազարյան
Անհրաժեշտ իրեր՝ ուսապարկ, ձեռնոց, գլխարկ, սրբիչ ։ Ըստ ցանկության՝ փոխնորդ հագուստ։
Անհրաժեշտ սնունդ՝ բրդուճներ, ջուր։
Բուժարկղիկը՝ դպրոցի բուժսենյակից
Այցելություն կենդանաբանական այգի, ճամփորդական նախագիծ
Նախագիծ՝ Համագործակցություն կենդանաբանական այգու հետ
23.01.2018
11։30-14:00
Արձագանքում ենք նամակին՝
«Մեր գործընկեր «Վայրի բնության և մշակութային արժեքների հիմնադրամը» նոր, կարևոր նախաձեռնությամբ է հանդես եկել, որի իրագործումը վստահել է մեր Սիրանուշ Թումանյանին։ Սրանով նա նկատի է ունեցել կրթահամալիրը՝ իր տարիների բնապահպանական նախագծերի փորձով, մեր մանավարժության բովանդակությամբ․․․»
Այցելություն Կենդանաբանական այգի, հանդիպում և շրջայց Կենդանաբանական այգու գիտամեթոդական բաժնի պատասխանատու Անահիտ Մանթաշյանի հետ, եղնիկներին, կապիկներին ու արջերին կերակրում, հետագա համագործակցման մասին քննարկում։
Մասնակիցներ՝ էկո-զինվորների և բնապահպանների ջոկատ
Անժելա Բլեյան, Հայկուհի Հովհաննիսյան
Այցելություն վերամշակման գործարաններ. ճամփորդական նախագիծ
Ճամփորդության նախագիծը՝ «Ես էկո-զինվոր եմ»
Ճամփորդություն՝ ք․ Երևան, Շենգավիթի վարչական շրջան՝ Չարբախ-Աերացիա
Ճամփորդության սկիզբը՝ 10:00, ավարտը՝ 13:30
11.01.2019թ․
«Քլին լենդ» պլաստիկի և «Կարտոնարտ»՝ ստվարաթղթի վերամշակման գործարաններ։
Ճամփորդության սկիզբը՝ 10:00, ավարտը՝ 13:30
Հյուսիսային դպրոց-պարտեզի մոտից
Նպատակը՝ ծանոթանալ պլաստիկի և ստվարաթղթի վերամշակմանը, հանձնել-վաճառել մեր պահեստավորած պլաստիկն ու ստվարաթուղթը։
Հասցե՝
«Քլին լենդ»
Շիրակի փողոց 1/66 շենք, հեռ։ +374-94-418089, +374-96-009606
«Կարտոնարտ»
Հայաստան, 0085, Երևան
Աէրացիայի թաղամաս, 1/14, հեռ։ 091 0114 09, 374 11 450505
Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի Էկո-զինվորներ, Անժելա Բլեյան, Հայկուհի Հովհաննիսյան
Ուսումնական ճամփորդություն Բնության թանգարան
Ուսումնական ճամփորդություն դեպի Բնության թանգարան, «Իմ բույս, իմ կենդանի» նախագծի շրջանակում Читать далее «Ուսումնական ճամփորդություն Բնության թանգարան»