Բաղեղների տնկում

Հյուսիսային դպրոցի մի քանի սովորողների և այգեպանի հետ բաղեղները տնկեցինք: Հյուսիսային պուրակում սկսել ենք կանաչ պատը ավելացնելու աշխատանքները:

Բաղեղների տեղափոխում Հյուսիսային դպրոց

Հյուսիսային դպրոցի 4-3 դասարանի սովորողների հետ այցելեցինք բուսաբուծության լաբորատորիա: Տիկին Շողիկը մեզ նվիրեց բաղեղի արմատակալած տնկիներ:

Հյուսիսային դպրոցի շարունակական աշխատանքները

Հյուսիսային պուրակը փոցխեցինք, տերևները հավաքեցինք, ծաղկամանների բույսերը ջրեցինք և վերջում խաղողի վազերի ակոսները ազատեցինք մոլախոտերից: Մեզ միացավ ընկեր Սուսաննան և միասին աշխատեցինք:


Ճյուղերի կապում

Հյուսիսային դպրոցում երկրագործական աշխատանքներ էին տարբեր տեսակի՝ ճյուղերի կտրտում, դասավորում, կապում: Մեզ օգնում էր նաև տիկին Զոյան, սովորողները հերթով կապում և տեղափոխում էին: