Рубрика: Թթուդրիկ. նախագիծ
Թթուդրիկ
Մասնակիցներ՝ Երկարացված օրվա ճամբարականներ
Վայրը՝ խոհանոց-լաբորատորիա
- Նախագծի նպատակն ու խնդիրները
Նախագծի ընթացքում սովորողների մոտ ձևավորել ինքնուրույնություն - Նախապատրաստվել կրթահամալիրի տոնին
Գործունեության ընթացք
Նախապես թթուդրիկի ընթացքը բաժանում ենք փուլերի
Իմացական և ճանաչողական — ծանոթանում ենք բանջարեղենների օգտակարությանը, հատկությանը, համին:
Հարցեր.
Ի՞նչ բանջարեղեններ են աճում աշնանը
Որո՞նք կարելի է օգտագործել թթվի մեջ: Ինչո՞ւ:
Որո՞նք չի կարելի օգտագործել թթվի մեջ: Ինչո՞ւ:
Ինչո՞ւ է պղպեղը կծու
Ինչո՞ւ է ճակնդեղն ալ կարմիր
Ինչո՞ւ է վարունգը կանաչ
Ստեղծագործական — ստեղծագործում են սովորողները: Յուրաքանչյուրը նկարագրում և բնութագրում է բանջարեղեններից մեկին, խոսում իր պատկերացումների մասին:
Մաթեմատիկական — կազմում ենք բանջարեղենների ցանկ, առանձնացնում գույներով, ձևերով, համերով… Կազմում ենք գնումների ցուցակ, ճշտում բանջարեղենի արժեքը եւ համեմատում:
Գործնական — կազմակերպում ենք թթուդրիկի ծեսը դպրոցում: Թթու դնում: Սովորողների հետ միասին քննարկում ենք, թե ինչո՞ւ ենք թթու դնում, ինչպե՞ս ենք դնում, առողջարար է, թե՝ ոչ և այլն:
Մեդիատեխնոլոգիական հմտություններ
Paint նկարչական ծրագրով նկարում ենք բանջարեղենները:
Կերպարների ստեղծում. Բանջարեղեններով ստեղծում ենք տարբեր կերպարներ և թթու դնելու ընթացքում խաղում ենք թատրոն: Սովորողները հորինում-խաղում են տեղում, իրենց պատկերացնելով այդ կերպարի փոխարեն:
Տեխնոլոգիա, բնագիտություն
Կարևորվում է այն, որ սովորողներն ինքնուրույն լվանան բանջարեղենը, մաքրեն կանաչին, կեղևազերծեն սխտորը և այլն: Ինքնուրույն էլ տեղավորեն տարրաների մեջ:
Քննարկում ենք նաև մի կարևոր հարց, թե ի՞նչ պրոցես է թթվելը, ի՞նչ է տեղի ունենում բանջարեղենի հետ, գույնն ու ձևը փոփոխվո՞ւմ է, թե՝ ո՛չ:
Ընտանեկան նախագծեր
- Սովորողները հարցազրույց են վերցնում տատիկներից
- Ի՞նչ ավանդույթներ, հիշողություններ ունեն թթու դնելու հետ կապված