Рубрика: Թափոնների տեսակավորում
Թափոններից աստղիկների պատրաստում
Սադոյան Միքայելն իրականացրել է ընտանեկան նախագիծ, թափոններից տոնածառի աստղիկների պատրաստում
Սեմինար Վահե Սալահյանի հետ
Աշխատանքային շաբաթը ավարտվեց բնապահպանական նախագծի մասին սեմինար անցկացնելով:Հանդիպման ընթացքում կրթահամալիրի մի խումբ սովորողներ և դասավանդողներ հերթական անգամ բարձրացրեցին և քննարկեցին աղբի վերամշակման, տեսակավորման խնդիրը և տեսակավորման տարրաները:
Հանդիպում Վահե Սալահյանի հետ
Աշխատանքային շաբաթը ավարտվեց բնապահպանական նախագծի մեկնարկով՝ կայացավ առաջին հանդիպումը Էկո Աղբ ընկերության կամավոր Վահե Սալահյանի հետ: Հանդիպման ընթացքում կրթահամալիրի մի խումբ սովորողներ և դասավանդողներ հերթական անգամ բարձրացրեցին և քննարկեցին աղբի վերամշակման, տեսակավորման խնդիրը: Կիսվեցին կատարված աշխատանքների փորձով և հյուրի հետ միասին փորձեցին պարզել, թե ինչն է հանդիսանում խոչընդոտ բազմիցս ձեռնարկված և այդպես էլ չիրագործված աղբ տեսակավորելու խնդրի վերջնական լուծման մեջ: