Рубрика: Երկարացված օրվա ճամբարականներ
Բարձունքի հաղթահարում. նախագիծ
Բարձունքը`
Ծաղկունյաց լեռնաշղթայի փեշեր Թուխ Մանուկ եկեղեցու բարձունք ծովի մակարդակից 1970 մետր բարձրության վրա
Ժամկետը` Մայիսի 31
Մասնակիցներ`
Հյուսիսային դպրոցի 1-ին դասարանի սովորողներ,ծնողներ
Ճամփորդության երթուղին
Երևան- Ապարանի հուշահամալիր- Լուսագյուղ-Թուխ Մանուկ
https://goo.gl/maps/vcx2YgWN97x1GACn8
Նպատակը և խնդիրները
- Ճանաչել և ուսումնասիրել տվյալ տարածքը, բնակավայրը
- Ճանաչողական հմտությունների ձևավորում սովորողների մոտ
- Զարգացնել բարձունք հաղթահարելու կարողությունների ձևավորում
- Իսկական հարսանիք. ազգային օպերա 2019. Տիկնի պսակ
- Համբարձման ծես նախագիծ: Ամփոփում
- Խմբով աշխատելու և ճամփորդելու կարողությունների ձևավորում և զարգացում
- Մեդիահմտությունների զարգացում. փորձել օգտագործել նկարելու և լուսանկարելու կարողություններն ու հմտությունները
Նախագծի իրականացման ընթացքը (ընդհանուր նկարագրություն)
Սովորողները`
• Ծնողների և մեծերի օգնությամբ տեղեկությունների հավաքում բնակավայրի, բարձունքի մասին:
• Ճամփորդական կանոնների են մշակում:
• Տեղում հանրօգուտ աշխատանքի իրականացում:
Նախագիծն իրականացվում է երեք փուլով՝
• Նախապատրաստում
• Ճամփորդություն
• Ամփոփում
Նախապատրաստական փուլում սովորողների հետ համացանցից և այլ տեղեկատվական աղբյուրներից հավաքել տեղեկություններ բարձունքի մասին: Սովորողները պատրաստում են տեսանյութեր և ներկայացնում, թե ինչպես են պատրաստվում ճամփորդությանը (ճամփորդական կանոններ, հանդերձանք, ուսապարկի պարունակություն, բժշկական արկղիկ): Ծնողների, ուսուցչի օգնությամբ սովորողները նախապես ծանոթանում են եղանակի տեսությանը:
Ճամփորդության ընթացքում հաղթահարելով նախատեսված բարձունքը՝ ծածանել եռագույնը: Կատարել հանրօգուտ աշխատանք նշված վայրում: Ամփոփել Համբարձման ծես նախագիծը:
Ճամփորդության ընթացքն ամփոփվում է ճամփորդության մասին պատումներով, ֆոտոպատումներով, տեսաֆիլմերով, որոնք կամփոփենք դասարանական բլոգում:
Բակային խաղեր
Երկարացված օրվա ճամբարականների հետ մարզվեցինք տանիքում և մի լավ խաղացինք: Ուրախ, զվարթ գնացինք տուն:
Ամառային ճամբար. ուսումնական նախագիծ, երկարօրյա
Տևողությունը — Մայիսի 27-ից հունիսի 7-ը:
Վայրը — Մխիթար Սեբաստացի կրթահամալիր(Հյուսիսային դպրոց)
Մասնակիցներ — Հյուսիսային դպրոցի տարատարիք ճամբարականներ
Նախագծի նպատակը ՝
Ամառային-ճամբարային գործունեության կազմակերպում սովորողների հետ:
Ուսումնական, ստեղծագործական, հետազոտական աշխատանքների միջոցով կարողությունների և հմտությունների օգնությամբ սովորողների գիտելիքների ամրապնդում, յուրացում ֆիզիկական և մեդիամիջավայրում, ինքուրույնության արձանագրում:
Խմբով աշխատելու կարողությունների և հմտություների ձեռք բերում և փոխանցում:
Լողալու, մարզվելու, ճամփորդելու, շախմատ խաղալու կարողությունների և հմտությունների զարգացում:
Ընթերցանության, պատումների, քննարկումների, ձայնագրությունների միջոցով բանավոր խոսքի զարգացում:
Տարբեր մաթեմատիկական, տրամաբանական խաղերի, բանավոր հաշվարկների միջոցով մտքի ճկունության ձևավորում: Читать далее «Ամառային ճամբար. ուսումնական նախագիծ, երկարօրյա»
Նկարում ենք գուաշով
Երկարացված օրվա ճամբարականների հետ բարձրացանք տանիք՝ նկարեցինք Մասիս սարը: Ճամբարականները գուաշով աշխատեցին: Ամեն մեկը իր պատկերացմամբ նկարեց գեղեցիկ ծաղկած ծառեր և ծաղիկներ, արև և պատկերավոր բնություն: