Դդմի սածիլների տեղափոխում բակ

Պարտիզապուրակային ընտրության խմբի սովորողների համար օրը հագեցած էր: Նախ մեր  աճեցրած դդմի սածիլները թաղարների միջից տեղափոխեցինք բաց տարածք, հետո ցանեցինք դդմի սերմեր, որպեսզի հետևենք աճման ընթացքին:  Նաև մեզ իր  խորհուրդներով օգնեց ընկեր Հովհաննեսը:

Սովորողների կատարած աշխատանքները

Ալեքսանյան Օլգա— Իմ բույսը  մաս 1մաս 2

Սահակյան  Ռոբերտ— Դդմացան  մաս  1մաս 2

Սահրադյան  Մաքսիմ —Դդմացան  մաս 1մաս  2

Բադալյան  Կատարինա— Դդմացան

Սարգսյան  Հասմիկ  — Դդում

Մակվեցյան  Վահե— Դդմացան

 

 

 

 

Դդմացան. նախագիծ

11

Մասնակիցներ՝ 4-5-րդ դասարանցիներ

Վայրը՝  Հյուսիսային  դպրոց-պարտեզ

Ժամկետը՝  Փետրվար  ամիս

Նպատակը՝    ուսումնասիրել սերմի կառուցվածքը, տեսնել սերմի ծլման ընթացքը,   դդմի սերմերից ստանալ սածիլներ,  սածիլներից էլ պտուղներ, ուսումնասիրել աճման արագությունը կախված ջերմաստիճանից և լույսից:

Ընթացքը՝
1. Սովորողները համացանցից տեղեկություններ են հավաքում դդումի մասին, նրա օգտակար հատկությունների, վիտամինների քանակի մասին, ինչպես նաև նրա տեսակների, աճեցման ձևերի, բաղադրատոմսերի մասին:

2. Թաղարների մեջ դդմի սերմերի ցանք:

3.Ստացած սածիլների տեղափոխում բակ:

Արդյունքում՝ սովորողները ծանոթանում են սերմի ու ծաղկի կառուցվածքին, սածիլ ստանալու և տեղափոխելու ընթացքին:  Սերմից ստանում ենք դդմի սածիլ, որն էլ կտեղափոխենք բակ՝ դդում ստանալու ակնկալիքով: