Բակտերիաների դերը բնության մեջ

Բակտերիաներն ունեն կենդանի օրգանիզմներին բնորոշ հատկությունները՝ աճ, զարգացում, նյութափոխանակություն, բազմացում և այլն:
Մանրէներն այնքան փոքր են, որ անզեն աչքով տե­սանելի չեն: Դրանք տեսանելի են դառնում միայն խոշորացնող սարքերի օգնությամբ: Հոլանդացի վարպետ և բնագետ Անտոնի վան Լևենհուկը, այդպիսի մի պարզ սարք ստեղծելով, բացահայտեց մանրէները: Մանրէների մի մեծ մասը բակտերիաներն են: Դրանք պարզունակ միաբջիջ օրգանիզմներ են, որոնք սնվում, շարժվում, կիսվում և բազմանում են, օժտված են նաև այլ հատկություններով:  Բակտերիաները տարբեր ձևի են՝ ցուպիկաձև, գնդաձև, ստորակետաձև, պարուրաձև և այլն: Այդ ձևն ապահովվում է որոշա­կի լավ արտահայտված արտաքին կառույցով, որր շրջապատում է բակ­տերիան: Նման կառույցը նաև պաշտպանում է բակտերիան միջավայրի տարբեր անբարենպաստ գործոններից, օրինակ՝ սուր առարկաներից, բարձր ջերմաստիճանից կամ ճնշումից, քիմիական տարբեր նյութերից: Բակտերիաները շատ կայուն են:

Читать далее «Բակտերիաների դերը բնության մեջ»

Անսեռ և սեռական բազմացում

Բազմացումը կարող է լինել անսեռ կամ սեռական: Բազմացումը կենդանի օրգանիզմներին բնորոշ հիմնական հատկություններից է:
Անսեռ բազմացման ժամանակ նոր օրգանիզմի առաջացմանը մասնակցում է միայն մեկ ծնողական ձև, որից առաջանում են երկու կամ ավելի նոր՝ իրար նման օրգանիզմներ:

Читать далее «Անսեռ և սեռական բազմացում»

Նյութերի և էներգիայի փոխանակություն

Նյութերի և էներգիայի փոխանակությունը կյանքի պարտադիր պայմանն է: Ապրելու համար օրգանիզմները շրջակա միջավայրից պետք է ստանան անհրաժեշտ սննդանյութեր: Բույսերը շրջակա միջավայրից ստանում են ջուր, ածխաթթու գազ, հանքային աղեր, թթվածին:

Գրականության հղումը

Հարցեր՝

1. Ի՞նչ մասերից է կազմված նյութերի փոխանակությունը:
2. Թվարկե՛ք այն նյութերը, որոնք բույսերը կլանում են շրջակա միջավայրից:
3. Ո՞ր կենդանիներն են սառնարյուն:

Նյութերի տեղափոխումն օրգանիզմում

Կենդանի  օրգանիզմներում  արտաքին  միջավայրից ստացած  թթվածինը,  ջուրը,   բազմաթիվ  սննդամթերքներ  և  դրանցից  ստացված  նոր  նյութերը  տեղափոխվում  են  թե՛  բջջի  ներսում,   թե  մի  բջջից  մյուս, մի  օրգանից  մեկ  այլ  օրգան:

Գրականության հղումը

Հարցեր՝

1.Ի՞նչ  նշանակություն  ունի  նյութերի  փոխադրումը  բույսում:
2. Որո՞նք  են  արյան  հիմնական  գործառույթները:
3. Ի՞նչ  է  տեղափոխում  արյունը:

Արտազատությունը կենդանի օրգանիզմներում

Բույսերի և կենդանիների կենսագործունեության արդյունքում առաջանում են նյութեր՝ ջրի ավելցուկ, ածխաթթու գազ, միզանյութ և այլ միացություններ, որոնք նրանց պիտանի չեն, որոշ նյութեր նույնիսկ վնասակար են:

Արտազատություն

Գրականության հղումը

Հարցեր
1. Ինչպե՞ս են բույսերն իրականացնում խարամների հեռացումը:
2. Որո՞նք են միջատների արտազատության օրգանները:
3. Ո՞րն է կոչվում արգասիք:
4. Որտե՞ղ են կուտակվում վնասակար նյութերը բույսերի և կենդանիների օրգանիզմներում:

Սննդառություն և մարսողություն

Բոլոր կենդանի օրգանիզմներին բնորոշ է սննդառությունը: Սննդում պարունակվում են նյութեր, որոնք անհրաժեշտ են նոր բջիջների առաջացման և օրգանիզմի կենսագործունեությունն էներգիայով ապահովելու համար:
Օրգանիզմի՝ նյութեր և էներգիա հայթայթելու գործընթացը կոչվում է սննդառություն:
Բույսերը չունեն հատուկ մարսողական համակարգ, քանի որ անհրաժեշտ սննդարար նյութերն առաջանում են նրանց բջիջներում լուսասինթեզի արդյունքում: Բույսերի մեծամասնությանը բնորոշ է հողային (հանքային) և օդային (լուսասինթեզ) սնուցում: Հողային սնուցումն իրականացնում է արմատային համակարգը, որը հողից ներծծում է ջուր և դրանում լուծված հանքային նյութեր, որոնք փոխադրող անոթներով հասնում են տերևներին:

Читать далее «Սննդառություն և մարսողություն»

Շնչառություն

Բոլոր կենդանի օրգանիզմները  շնչում  են:  Շնչառությունն  օրգանիզմի և շրջակա  միջավայրի  միջև տեղի  ունեցող  գազափոփոխանակությունն  է, որի ժամանակ  օրգանիզմը օդից կլանում  է թթվածին և  արտաշնչում  ածխաթթու  գազ:

Շնչառություն

Գրականության հղումը

Հարցեր՝

1.  Ի՞նչ  է  շնչառությունը:
2.  Շնչառական  ի՞նչ  օրգաններ  գիտեք:
3. Ի՞նչ  դեր  ունի  շնչառությունը  բույսերի  և կենդանիների  կյանքում:
4.  Շնչառության ո՞ր  եղանակն է կոչվում  կրկնակի: