Զատիկի ծեսին ընդառաջ 4-5-րդ դասարանների սովորողները իրականացրեցին ածիկացան
Рубрика: Բնագիտություն 5-րդ դասարան
Բույսերի կառուցվածքը և կենսագործունեությունը
Մեր շրջապատում կան շատ բույսեր: Տարբեր բույսեր՝ խոտեր, թփեր և ծառեր, աճում են անտառներում ու մարգագետիններում, այգիներում ու պուրակներում, փողոցների եզրերում, դպրոցամերձ և տնամերձ հողամասերում և այլուր: Դասարաններում և սենյակներում բույսերն աճեցվում են համապատասխան տարաներում, այստեղ բույսերը խնամքի առարկա են: Ի՞նչ է բնորոշ բույսերին:Բույսը հիմնականում աճում է հողում: Նրա մարմնի մի մասը գտնվում է հողում՝ կազմելով ստորգետնյա հատվածը: Մյուսը տեսանելի հատվածն է, որը գտնվում է հողից դուրս, կազմում վերգետնյա հատվածը: Բույսն ունի իր կառուցվածքը: Սովորաբար տարբերում են նրա արմատը, ցողունը և տերևը: Դրանք միասին կազմավորում են բույսի մարմինը: Արմատը սովորաբար կազմում է բույսի ստորգետնյա մասը: Արմատները լինում են շատ բարակ և հաստացված, կարճ և երկար: Ցողունն արմատին է միացնում տերևները:
Հանդիպում Վահե Սալահյանի հետ
Աշխատանքային շաբաթը ավարտվեց բնապահպանական նախագծի մեկնարկով՝ կայացավ առաջին հանդիպումը Էկո Աղբ ընկերության կամավոր Վահե Սալահյանի հետ: Հանդիպման ընթացքում կրթահամալիրի մի խումբ սովորողներ և դասավանդողներ հերթական անգամ բարձրացրեցին և քննարկեցին աղբի վերամշակման, տեսակավորման խնդիրը: Կիսվեցին կատարված աշխատանքների փորձով և հյուրի հետ միասին փորձեցին պարզել, թե ինչն է հանդիսանում խոչընդոտ բազմիցս ձեռնարկված և այդպես էլ չիրագործված աղբ տեսակավորելու խնդրի վերջնական լուծման մեջ: