Բույսերի կառուցվածքը և կենսագործունեությունը

Մաս 1

Մեր շրջապատում կան շատ բույսեր: Տարբեր բույսեր՝ խոտեր, թփեր և ծառեր, աճում են անտառներում ու մարգագետիններում, այգիներում ու պուրակներում, փողոցների եզրերին, դպրոցամերձ և տնամերձ հողամա­սերում և այլուր: Դասարաններում և սենյակներում բույսերն աճեցվում են համապատասխան տարաներում, այստեղ բույսերը խնամքի առարկա են: Ի՞նչ է բնորոշ բույսերին:
Բույսը հիմնականում աճում է հողում: Նրա մարմնի մի մասը գտնվում է հողում՝ կազմելով ստորգետնյա հատվածը: Մյուսը` տեսանելի հատվածն է, որը գտնվում է հողից դուրս, կազմում վերգետնյա հատվածը: Բույսն ունի իր կառուցվածքը: Սովորաբար տարբերում են նրա արմատը, ցողունը և տերևը: Դրանք միասին կազմավորում են բույսի մարմինը: Արմատը սովորաբար կազմում է բույ­սի ստորգետնյա մասը: Արմատները լի­նում են շատ բարակ և հաստացված, կարճ և երկար: Ցողունն արմատին է միացնում տերևները:

Читать далее «Բույսերի կառուցվածքը և կենսագործունեությունը»

Հանդիպում Վահե Սալահյանի հետ

Աշխատանքային շաբաթը ավարտվեց բնապահպանական նախագծի մեկնարկով՝ կայացավ առաջին հանդիպումը Էկո Աղբ ընկերության կամավոր Վահե Սալահյանի հետ: Հանդիպման ընթացքում կրթահամալիրի մի խումբ սովորողներ և դասավանդողներ հերթական անգամ բարձրացրեցին և քննարկեցին աղբի վերամշակման, տեսակավորման խնդիրը: Կիսվեցին կատարված աշխատանքների փորձով և հյուրի հետ միասին փորձեցին պարզել, թե ինչն է հանդիսանում խոչընդոտ բազմիցս ձեռնարկված և այդպես էլ չիրագործված աղբ տեսակավորելու խնդրի վերջնական լուծման մեջ:

Читать далее «Հանդիպում Վահե Սալահյանի հետ»

«Արևորդի» միջազգային բնապահպանական փառատոն. ֆիլմերի դիտում Հյուսիսային դպրոց և Միջին դպրոց

inCollage_20211116_222604650 Читать далее ««Արևորդի» միջազգային բնապահպանական փառատոն. ֆիլմերի դիտում Հյուսիսային դպրոց և Միջին դպրոց»