Рубрика: Բնագիտական փորձ
Բնագիտական փորձեր
Հյուսիսային դպրոցի 4-2 դասարանի սովորող՝ Միքայել Սադոյան
Հողի կառուցվածքի ուսումնասիրում
Փորձ 1. Վերցրենք հողի մի կտոր և գցենք ջուրը: Կտեսնենք, որ հողից պղպջակներ են դուրս գալիս:
Այսինքն՝ հողում օդ կա:
Փորձ 2. Վերցնենք մի փոքր հող և տաքացնենք կրակի վրա: Վերևն ապակի պահենք: Շուտով կնկատենք, որ ապակու վրա գոլորշի է նստել: Այսինքն՝ հողում ջուր կա:
Փորձ 3. Շարունակենք տաքացնել հողը: Շուտով ծուխ կնկատենք և տհաճ հոտ կզգանք: Այդ բույսերի և կենդանիների մնացորդներն են այրվում:
Փորձ 4. Մնացած շիկացած հողը լցնենք ջրով բաժակն ու խառնենք: Որոշ ժամանակ անց հատակին կնստի ավազը, վրայից էլ հողը:
Սերմնացան
Սերմնացանի համար անհրաժեշտ է՝ հող, թաղար, սերմ, ջուր:
Նախ առաջին հերթին ուսումնասիրում ենք սերմի կառուցվածքը: Սերմերը պետք է ընտրենք առողջ սերմեր, որպեսզի ծլողունակ լինեն, իսկ փուչ սերմերը ծիլ չեն արձակի:
Հողը կլցնենք թաղարի մեջ, այնուհետև սերմերը կտարածենք հողի վրա, հաջորդիվ 2-5 սմ հողի շերտով սերմերը կծածկենք, հետո կցողենք ջրով: Կսպասենք որոշ ժամանակ, երբ հողը չորանա, կցողենք ջրով, կսկսեն սերմերը կամաց-կամաց ծիլ արձակել և այդպես կհետևենք աճման ընթացքին:
Բնագիտա-տեխնիկական ստուգատես 2019
Հյուսիսային դպրոցի 4-րդ և 5-րդ դասարանի սովորողները նախապատրաստվում են Բնագիտա-տեխնիկական ստուգատեսին:
Ներկայացնում են բնագիտական փորձերի փաթեթ. Читать далее «Բնագիտա-տեխնիկական ստուգատես 2019»